Սիրիայի Արտաքին գործերի և էմիգրանտների նախարարությունը դատապարտել է Արևմուտքի միջամտությունը Բելառուսի ներքին գործերին: Այս մասին ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սիրիան ամենավճռական կերպով դատապարտում է Բելառուսի Հանրապետության դեմ համակարգված հարձակումները և ԱՄՆ-ի ու այլ արևմտյան երկրների կողմից նրա ներքին գործերին միջամտությունը», ասել է Սիրիայի արտգործնախարարությունը:
Հայտարարության մեջ ասվում է, որ Դամասկոսը «իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում բարեկամ Բելառուսին»: Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է անում «վերջ տալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարձակումներին, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար»: