Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սեռական ոտնձգությունների դատավարություններով, սկանդալային Քևին Սփեյսիի առաջ բաց են Երևանի դռները

26/06/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օսկարակիր դերասան Քևին Սփեյսին,

– ով 2017թ-ից ներքաշված է սեռական ոտնձգությունների հիմքով դատերի մեջ,

– ով անցնում է նկարահանման խմբերի տասնյակ անդամների, այդ թվում անչափահասների հանդեպ սեռական բռնությունների գործերով,

– ում մասնակցությամբ սերիալներն ու ֆիլմերը հանվել են արտադրությունից,

– ում պատճառով ամերիկյան կինոինդուստրիան հարյուրավոր միլիոնների վնասներ է կրել,

– ում առջև փակ է մուտքը ամերիկյան նկարահանման հրապարակներ,

– ումից պարտքերի պատճառով բռնագրավել են իր տունը,

– ով վերջին 7 տարում նկարահանվելու ընդամենը 3 առաջարկ է ստացել, որոնցից 1-ը տապալվել է, 2-րդում երևացել է 1 րոպե, իսկ 3-րդում միայն ձայնագրվել է,

– ով սկանդալներից հետո պաշտոնապես հրավիրվել է միայն մեկ կինոփառատոնի,  ու դա եղել է Տաշքենդի փառատոնը՝ Ուզբեկստան,

ահա այս Սփեյսին պատվավոր հյուրի կարգավիճակով գալու է Երևան (Սնուփ Դոգի ականջը կանչի)։

․

Անբովանդակ մեր կինոկրկեսին ես վաղուց չեմ հետևում։ Մարդիկ հետ են մնացել համաշխարհային կինոյի ընթացքից, չեն հասկանում՝ ինչ է կատարվում կինոյում, գուցե երբևէ չեն էլ հասկացել։ Ի վերջո, այդ մարդկանց անձնական աճը իրենց խնդիրն է։ Մեր խնդիրն այն է, որ նրանք մի ամբողջ կինոհասարկություն են քաշում իրենց գավառականության հատակը։ Բացատրեմ` ինչու։

․

Օսկարակիր Քևին Սփեյսին յոթ տարի դատերի մեջ է, իսկ Հարվի Վայնշթեյնը՝ ընդհանրապես բանտում, որովհետև ժամանակակից կինոինդուստրիան որոշել է, որ կինոյում կանոնները փոխվել են։

Կինոն պատասխանատու է դարձել, ու 21-րդ դարում ինդուստրիան մաքրվում է խտրականության ախտից։ Օսկարակիր դերասանը այլևս չպետք է սիրտը ուզած պահին ձեռքը տանի անչափահաս տղաների ամորձիներին։ Պրոդյուսերն էլ չպետք է դերասանուհուն ստիպի կքանստել իր դեմ՝ դեր ստանալու համար։ Միայն փոխադարձ ցանկությամբ։ Վերջ։

Ոմանք սրա մեջ փարիսեցիություն են տեսնում, ոմանք կրկնակի ստանդարտներ, ոմանք, նաև ես, իսկապես հավատում են, որ այդպես կինոն դառնում է ավելի լավը։

Փաստն այն է, որ համաշխարհային կինոինդուստրիան քայլ առ քայլ համոզում է բոլորին՝ ոչ ռասիզմին, ոչ սեքսիզմին, ոչ խտրականությանը․․․ ով ուզում ես եղիր։ Հակառակը պնդողների համար մեծ ինդուստրիան փակ է, բաց են միայն Տաշքենդի ու Երևանի կինոփառատոները։

Ես այստեղ ոչ բարոյախրատական տեքստ եմ գրում, ոչ ատելություն եմ սերմանում հայ կինոն թաղած խմբակի դեմ։

Մի կերպ կարող եմ հասկանալ, որ կազմակերպիչների մեջ մի մարդ չկա, ում հասու են կինոյի ժամանակակից տենդենցները։

Բայց ես  չեմ հասկանում, երբ սեփական կինոն չունեցող երկիրը բարդույթավոր խակ պատանու նման ցպնում  է պարքով վերցրած փողերը մարգինալ խրախճանքների վրա՝ փորձելով հասուն երևալ։

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԽԽՎ-ն ընդունեց Հայաստանի ներկայացրած բանաձևը և կոչ արեց Ադրբեջանին ազատ արձակել Արցախի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. ոսպի հատիկի նման ականջակալ, զուգարանի թղթով փաթաթված հեռախոս. դիմորդի «արկածները»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. ոսպի հատիկի նման ականջակալ, զուգարանի թղթով փաթաթված հեռախոս. դիմորդի «արկածները»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական