Ապրիլի 20-ին տեղի է ունեցել Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրություն։ Մասնակցել են պրոռեկտոր Սառա Նալբանդյանը և ուսումնական մասի վարիչ Հասմիկ Իսրայելյանը։
Մրցույթը բաց էր, կարող էին մասնակցել 65 տարին չլրացած ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն՝ գիտական աստիճան, առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ:
Հոգաբարձուների խորհրդի 19 անդամից 14-ը քվեարկել էՍառա Նալբանդյանի օգտին, 4-ը քվեարկել է Իսրայելյանի օգտին, 1-ը՝ բոլորին դեմ։
Նշենք, որ ինստիտուտը ռեկտոր չուներ, կենսաթոշակային տարիքի պատճառով նախկին ռեկտոր Լիլիթ Արզումանյանի պաշտոնավարման ժամանակը լրացել էր։
Սառա Նալբանդյանը նաև կինոգետ, սցենարիստ է, 2008-2010թթ. սովորել է Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) Կինոյի, հեռուստատեսության և մուլտիմեդիա արտադրության մագիստրատուրայում:
2010-2011թթ. աշխատել է որպես գրական մասի վարիչ` Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնում: