Սանկտ Պետերբուրգում բացումից մեկ օր առաջ չեղարկվել է «Ո՛չ ցեղասպանությանը» ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան։ Այս մասին հայտարարել է Հայաստանի տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիան:
«Կատարվեց մի բան, որը մենք չէինք սպասում. ամբողջովին համաձայնեցված ցուցահանդեսը, մեր վերահսկողությունից անկախ պատճառներով, խափանվեց հենց վերջին պահին … Մի քանի օր, անդադար, մենք աշխատել ենք խնդրի լուծման ուղղությամբ, սակայն հնարավոր չի եղել լուծել»,- ասված է կազմակերպության հաղորդագրությունում։
Դրանում ասվում է նաև, որ խնդիրը փորձել են լուծել, այդ թվում՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսության մակարդակով։
Ցուցահանդեսը պետք է բացվեր «Ռուսաստան՝ իմ պատմությունը» պատմական զբոսայգում։ ARMA-ն գրում է, որ այժմ միջոցառման այլ վայր է փնտրում։