Պահանջում ենք, որ կոմիտե ստեղծվի և Պարոն Բաբայանը ունենա գործելու մանդատ:
Այս մասին Արցախի ներկայացուցչության մոտ Սամվել Բաբայանի աջակիցների կողմից հրավիրված հավաքին հայտարարել է ակցիայի նախաձեռնող Յուրի Մուսայելյանը։
«Պահանջում ենք՝ պարոն Բաբայանը մի մանդատ ստանա, թեկուզ այդ կոմիտեն ստեղծեն, լիազորություն տան, ու այդ մարդն իրա գաղափարներն օգտագործի»,-ասաց նա՝ պնդելով, որ Հայաստանի կառավարություն էլ պետք է դրան աջակցի։
Նա նշեց՝ իրենց պահանջն է, որ Արցախի ներկայացուցչությունը պատգամավորների հետ օրենքով վերահաստատի և կոմիտե ստեղծվի միասին գործելու համար։