Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սա տեղի է ունենում այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է Շուշին և Հադրութն օկուպացված անվանել, պատերազմից հետո վախենում է ոտք դնել Արցախ». Շարմազանով

19/03/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դա ոչ միայն անընդունելի է, այլ նաև՝ դատապարտելի և անթույլատրելի։ Շուշին ադրբեջանական ուժերի կողմից օկուպացված է, ինտերվենցիայի արդյունքում՝ Շուշին գրավվել է ադրբեջանցիների կողմից, և սա նույն բանն է, ինչպես, օրինակ, Հյուսիսային Կիպրոսի թուրքական մասում ՄԱԿ-ի գրասենյակն, ինչ – որ միջոցառում անի։ Ինչպե՞ս է դա հնարավոր…»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Տեղեկացնենք, որ Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամագրվելու 30-ամյակին նվիրված միջոցառումը կանցկացվի Շուշի քաղաքում։ Այս մասին հայտնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Խիկմետ Գաջիևը՝ թվիթերյան գրառմամբ։

Նա նշել է, որ ինքնաթիռով թռչելու են Վարանդա, որտեղից էլ, ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, գնալու են ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայկական Շուշի։ Գաջիևը նաև գրել է, որ միջոցառման շրջանակում Շուշիում կծածանվի ՄԱԿ-ի դրոշը։

Էդուարդ Շարմազանովը նկատում է՝ կա Ղարաբաղյան հիմնահարց, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, երեք համանախագահ երկրներն էլ շեշտել են՝ Ղարաբաղյան հիմնահարցն ավարտված չէ, հանգուցալուծում չկա, հետևաբար, գնալ այնտեղ ու միջոցառում անել, այն էլ՝ ՄԱԿ-ի դրոշի տակ, առնվազն տարակուսելի է. «Անկասկած, այստեղ մեծ դեր է խաղացել նաև ադրբեջանական խավիարային քաղաքականությունը, որ, կարծես, ավանդույթ է դարձել Ադրբեջանի քաղաքական կյանքում, սակայն, հիմնական և մեծագույն խնդիրը մեզանում է։ Եկեք, նախ և առաջ, մեր մեջ փնտրենք այս իրավիճակի ողջ մեղավորությունն ու պատասխանատվությունը։ Սա տեղի է ունենում նաև այն պատճառով, որ Հայաստանի իշխանություն կոչվածն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը վախենում է Շուշին և Հադրութն օկուպացված համարել։ Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանը վախենում է Շուշին և Հադրութն օկուպացված անվանել, վախենում է Ալիևի հակահայկական գործողություններին և հայտարարություններին որևէ գնահատական տալ, պատերազմից հետո վախենում է ոտք դնել Արցախ՝

մոռանալով, որ Շուշիում նույն ինքը պար էր բռնել ու Քոչարի էր պարում, Ադրբեջանն էլ պետք է օգտվի այս իրավիճակից և առաջ տանի իր քաղաքականությունը»,- ասում է Էդուարդ Շարմազանովը։

Ամփոփելով զրույցը, վերջինս հավելում է՝ 44 օրյա պատերազմից հետո, ինքն այլևս պատրանքներով չի ապրում. «Հայկական իմաստնությունն ասում է՝ մինչև երեխան չի լացում, մայրը կաթ չի տալիս։ Հիմա, երբ Հայաստանի իշխանություն կոչվածը ո՛չ Շուշիի, ո՛չ Հադրութի, ո՛չ օկուպացիայի հարցերը չի բարձրացնում, նույնիսկ, հայտարարում է, թե իրենք պատրաստ են առանց որևէ նախապայմանների ադրբեջանցիների հետ խաղաղության գնալ, այն պարագայում, երբ նույն Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից, Փաշինյանի խոսքերի համաձայն, 41 քառ. կմ տարածք է օկուպացրել, ինչի՞ մասին ենք մենք խոսում, կամ ի՞նչ ենք մենք ակնկալում միջազգային կազմակերպություններից, ասենք՝ նույն ՄԱԿ-ից։ Եթե մենք մեր շահերը չենք սպասարկում, ինչո՞ւ պետք է ուրիշ մեկը դա անի կամ ինչպե՞ս ենք մենք դա պահանջում ուրիշներից»,- ասում է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին ղեկավար Էդուարդ Շարմազանովը։

«Փաստինֆո»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սրա՞նք են ՄԱԿ-ի դավանած արժեքները, արդյոք ՄԱԿ-ի պատասխանատուներն իրենց այցով լեգիտիմացնո՞ւմ են հայկական Շուշի քաղաքի բռնազավթումը

Հաջորդ գրառումը

Գրիգոր Մինասյանը շփոթվել է Փաշինյանի մասին հարցից․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժը շարունակում է լծված մնալ Հայոց Եկեղեցին կազմաքանդելու չարամիտ ծրագրի իրագործմանը. Մայր Աթոռ

16/10/2025
Իրավունք

Փաստաբան Կոչուբաևին դատարանի դիմացից առևանգել են

16/10/2025
Իրավունք

Մկրտիչ սրբազանին և տեր Գարեգին Արսենյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ

16/10/2025
Նորություններ

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025
Հաջորդ գրառումը

Գրիգոր Մինասյանը շփոթվել է Փաշինյանի մասին հարցից․ «Հրապարակ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժը շարունակում է լծված մնալ Հայոց Եկեղեցին կազմաքանդելու չարամիտ ծրագրի իրագործմանը. Մայր Աթոռ

16/10/2025

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 16-ին նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող...

ԿարդալDetails

Փաստաբան Կոչուբաևին դատարանի դիմացից առևանգել են

16/10/2025

Մկրտիչ սրբազանին և տեր Գարեգին Արսենյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ

16/10/2025

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական