Հիշեք, որ ատելության այս ալիքի տակ մնալով, մենք բոլորս կորցնելու ենք նաև այս մեր հայրենիքը: Սա դիվերսիա է, դիվերսիա, որի դեմ լավագույն միջոցը սերն է:
Արցախցին 30 տարի է կռվել: Ընդ որում կռվել է երկու ֆրոնտով` մի կողմից Ադրբեջանն էր, մյուս կողմից` Հայաստանում աշխատող գործակալական ցանցը և այդ ցանցը սպասարկող կենդանիները: Ամեն անգամ, երբ մի կենդանին պնդում էր, որ Արցախը բեռ է ՀՀ բյուջեյի վրա, որ հայաստանցի զինվորներին վատ են վերաբերվում Արցախում, կամ օրինակ, որ Մարտակերտում սպան իբր թե չորս զինվոր ա բռնաբարել, Հայաստանում էդ կենդանիներին չէին պատժում, ու թողնում էին Արցախը միայնակ բոյ տա: Մինչդեռ, անկախ այդ ամենից, Արցախում զորամասերը միշտ եղել են ամենակարգապահը, սնունդը՝ լավագույնը: Արցախցի տղամարդկանց մոտ 5%-ը զոհվել մեզ բոլորիս պաշտպանելով, ևս մոտ 10%-ը վնասվածք է ստացել, ևս մոտ 50%-ը մասնակցել պատերազմներին, ծառայել են բանակում գրեթե բոլորը: Համեմատության համար պատկերացրեք, որ Հայաստանից ոչ թե 10,000 մարդ կյանքը տար մարտի դաշտում, այլ 150,000…
Արցախի տնտեսությունը լրջագույն հենարանն էր Հայաստանի համար (և Արցախը հանձնելուց հետո Հայաստանի տնտեսական կոլապսը դա է վկայում): Արցախում չկային ստրիպտիզ ակումբներ, խաղատներ, մուրացկաններ, փողոցները միշտ մաքուր էին, տնտեսական ցուցանիշներն էլ լավագույնը տարածաշրջանում:
Հիմա իմ աչքի առաջ ես ամեն օր տեսնում եմ, որ այդ նույն կարգապահությունը, շնորհքը ու մաքրասիրությունը արցախցիները Հայաստանում են դրսևորում, և սիրում են այս երկիրը ավելին, քան հայաստանցիներից շատերը: Սա օբյեկտիվ իրականություն է, որ բխում է օբյեկտիվ հանգամանքներից: Այդ թվում այն հանգամանքից, որ Հայաստանը միշտ եղել է հազար ու մի տերության դավադրության թիրախ:
Դավադրություն է նաև Արցախցիների հանդեպ ատելության գեներացումը: Սա դիվերսիա է, թշնամու հատուկ օպերացիա: Արցախցիներն էլ պիտի դրան արձագանքեն հենց որպես դիվերսիայի, այսինքն` շարունակեն լինել լավը ու հիշեն, որ, ի թիվս տարատեսակ կենդանիների, Հայաստանում կա ճնշող մեծամասնություն, որը դիմացինի խոսալուց, արցախցու ակցենտը լսելով, փորձում ա մի ինչ-որ բանով ընդառաջի (այդ թվում նաև մեղքի զգացողությունից ելնելով): Ցավոք լավություն անողները, ինչպես օրենք, չեն բարձրաձայնում այդ մասին` դա, իրավացիորեն, անհամեստություն համարելով:
Հիշեք, որ ատելության այս ալիքի տակ մնալով, մենք բոլորս կորցնելու ենք նաև այս մեր հայրենիքը: Սա դիվերսիա է, դիվերսիա, որի դեմ լավագույն միջոցը սերն է: Ինչքան էլ բարդ լինի, ինչքան էլ ծանր լինի կենցաղը, ինչքան էլ ցավեցնեն դիվերսանտների վիրավորանքները, գտեք ձեր մեջ ուժը տեսնելու լավը ու սիրելու այն: Էս պատերազմում մենք կարող ենք հաղթել ու պետք է հաղթենք:
Արթուր Դանիելյան