ՌԴ Առողջապահության նախարարությունը թույլատրել է AstraZeneca դեղագործական ընկերությանը (որը Օքսֆորդի համալսարանի գիտնականների հետ միասին COVID-19-ի պատվաստանյութ է մշակում) Ռուսաստանում անցկացնել կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, հաղորդվում է Reuters գործակալությունը:
«AZD1222 պատվաստանյութի փորձարկումներին մասնակցելու է 150 մարդ, դրանք իրականացվելու են Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի չորս բժշկական հաստատություններում», ասվում է հայտարարության մեջ:
Օքսֆորդի համալսարանում մշակված պատվաստանյութը դրական է գնահատվում ներդրողների կողմից: Պատրաստուկի հիմքը շիմպանզեի ադենովիրուսն է։