Ֆինլանդիան որոշել է երկու շաբաթով փակել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող բոլոր սահմանային անցումները երկրում ապաստան հայցողների համար. հայտնում է Yle-ն՝ հղում կատարելով երկրի կառավարության որոշմանը։
Այսպիսով, երկրի հյուսիսում կփակվի ներկայում գործող միակ անցակետը՝ «Ռայա-Ջոսեպի»-ն, սակայն բեռնափոխադրումների անցման հնարավորությունը կպահպանվի։
«Ռուսաստանն է ստեղծել այս իրավիճակը, և միայն այդ երկիրը կարող է վերջ տալ դրան», – ասել է վարչապետ Պետերի Օրպոն: