Ռուսաստանի Դաշնության կազմ Հարավային Օսիայի մտնելու իրավական բոլոր ընթացակարգերը կավարտվեն ապրիլի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի մամուլի քարտուղար Դինա Գասիեւան։
Ավելի վաղ Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ հանրապետությունը մոտ ապագայում իրավաբանական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկվելու համար։
News.am