Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանը որոշակիորեն կարգելի նավթի մատակարարումը

23/12/2022
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսաստանը, ի պատասխան նավթի գնի վերին շեմի սահմանման, պլանավորում է արգելել նավթի և նավթամթերքի մատակարարումներն այն երկրներին, որոնք պայմանագրերում կպահանջեն պահպանել այդ պայմանը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

«РИА Новости» գործակալությունը հայտնում է, որ ՌԴ կառավարության փոխնախագահը հիշեցրել Է նախագահի առաջիկա հրամանագրի մասին:

«Այս հրամանագրի շրջանակներում արգելվում է նավթի և նավթամթերքի մատակարարումն այն երկրներին և այն իրավաբանական անձանց, որոնք պայմանագրերում կպահանջեն պահպանել Եվրամիության կողմից սահմանված գնի վերին շեմը», – ասել է Նովակը «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է գնալ նավթի արդյունահանման մասնակի կրճատման։ «Հաջորդ տարվա սկզբին մենք կարող ենք ունենալ օրական մոտավորապես 500-700 հազար բարելով կրճատում, ինչը մեզ համար կազմում է մոտավորապես հինգից յոթ տոկոս», – հավելել Է ՌԴ փոխվարչապետը։ Նովակը հստակեցրել է, որ խոսքն աննշան ծավալի մասին Է, բայց, այդուհանդերձ, «նման ռիսկեր առկա են»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկուշաբթի կամ երեքշաբթի օրը կստորագրի հրամանագիր այն միջոցների մասին, որոնք կկիրառվեն ռուսական նավթի գնի վերին շեմի սահմանմանն ի պատասխան:

Դեկտեմբերի 5-ից ուժի մեջ են մտել Արևմուտքի երկրների պատժամիջոցներն ՝ուղղված Ռուսաստանի նավթարտահանման դեմ. Եվրամիությունը դադարեցրել Է  ծովով փոխադրվող ռուսական նավթի ընդունումը, իսկ «Մեծ յոթնյակի» երկրները, Ավստրալիան և ԵՄ-ն մտցրել են դրա գների սահմանափակում՝ ծովային փոխադրումների դեպքում մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակով. արգելված Է ավելի թանկ գնով ձեռք բերված նավթի փոխադրումն ու ապահովագրումը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախ. 7 հիվանդից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 11 երեխա վերակենդանացման բաժանմունքում է

Հաջորդ գրառումը

Արցախցու կամքն անկոտրում է, հուսահատության նշույլ անգամ չկա. հայացք ներսից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իրանը պատասխան հարված կհասցնի Հարավային Կովկասի նավթագազային ենթակառուցվածքներին. Արթուր Խաչիկյան

03/02/2026
Հոգևոր

Արշակ սրբազանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց. Արսեն Բաբայան

03/02/2026
Նորություններ

Իշխանությունը վաղուց է հատել անբարոյականության գծերը. Տիգրան Աբրահամյան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչը ինչով է պետք փոխարինել. Վահե Հովհաննիսյան

03/02/2026
Հաջորդ գրառումը

Արցախցու կամքն անկոտրում է, հուսահատության նշույլ անգամ չկա. հայացք ներսից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական