Ռուսաստանը շահագրգռված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ. ասել է Լավրովը Բայրամովի հետ հանդիպմանը։
Նշենք, որ Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերն են, ինչպես նաև Ռուսաստան-Ադրբեջան համագործակցության հեռանկարները։
«Ռուսաստանը շահագրգռված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։
Ռուսաստանը մտադիր է նպաստել տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանների սահմանազատմանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։
Այսօրվա հանդիպման կարևոր թեման Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքն է, որի սկիզբը դրվել է 2020 թվականի նոյեմբերին, շարունակվել 2021 թվականին, ինչպես նաև 2022-ին՝ Սոչիում», – նշել է Լավրովը։