Ռուսական գազը «Թուրքական հոսք» գազատարով հասել է Սլովակիա, որը կտրվել էր գազի նախկին երթուղիներից այն բանից հետո, երբ Կիեւը հրաժարվել էր երկարաձգել «Գազպրոմի» հետ տարանցման պայմանագիրը։ Այս մասին Dennik N-ին հայտնել է Սլովակիայի SPP գազային ընկերության ղեկավար Վոյտեխ Ֆերենցը։
Նրա խոսքով՝ մատակարարումները սկսվել են փետրվարի 1-ից, իսկ ապրիլից դրանք կկրկնապատկվեն։
Նշվում է, որ «Գազպրոմ Էքսպորտ»-ի հետ SPP-ի պայմանագիրը գործում է մինչեւ 2034թ., եւ գնորդը չի կարող խզել այն։
Ըստ աղբյուրի՝ SPP-ն Ուկրաինայում դուստր ձեռնարկություն է ստեղծում եւ գազի փոխադրման լիցենզիա է ստանում, որպեսզի կարողանա գազ տեղափոխել Ռուսաստանից։