Հինգշաբթի, Փետրվարի 27, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուբեն Վարդանյանին տեսակցելու` փաստաբանների բոլոր դիմումները «կամ ուղղակի անտեսվել են, կամ մերժվել»

20/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն ավելի քան մեկ տարի պահվում է ադրբեջանական բանտում, մեկուսացված է իր ընտանիքի վարձած փաստաբաններից։ Դրա մասին RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վարդանյանի որդին՝ Դավիթը:  

«Իրավիճակի առանցքային խնդիրն ու անհեթեթությունն այն է, որ հոր շահերի միակ ներկայացուցիչները, որոնք հասանելի են նրան, ադրբեջանցի տեղացի իրավաբաններն են։ Մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել ոչ միայն տեսնել հորս, այլ նույնիսկ կապ հաստատել նրա հետ։ Այսինքն՝ սա տեղեկատվական ամբողջական վակուում է և լիակատար մեկուսացում»,- շեշտել է Դավիթ Վարդանյանը։

Նա նշել է, որ Ռուբեն Վարդանյանին տեսակցելու` փաստաբանների բոլոր դիմումները «կամ ուղղակի անտեսվել են, կամ մերժվել»։ «Անկախ բժիշկները» ևս չեն կարողանում այցելել ԼՂՀ նախկին պետնախարարին:

«Միակ քայլը հետազոտությունն էր, որ պետական ​​հիվանդանոցն արեց նրա հացադուլից հետո <…> Որոշ այցեր կան, ինչպես հասկացանք, Կարմիր Խաչից, բայց, դարձյալ, սա բավարար չէ, քանի որ դրանք բավականին մակերեսային այցեր են»,-համարում է Դավիթ Վարդանյանը: 

Նամակները կարող են ուղարկվել նաև միայն Կարմիր Խաչի միջոցով, որն ունի «շատ խիստ կանոնակարգեր»՝ ոչ ավելի, քան չորս էջ, վստահեցնում է նա։

«Նրանք (Կարմիր խաչը. – նշում է RTVI-ն) աշխատում են այնպես, ինչպես կարող են, բայց նրանց ձեռքերը այնտեղ ևս շատ կապված են: Մենք չենք կարող կանոնավոր նամակներ ուղարկել։ Ինչպես ինձ ասաց հայրս, վերջին վեց ամսվա ընթացքում նա արդեն անսահմանափակ թվով նամակներ է ուղարկել։ Դրանցից ոչ մեկը հասցեատիրոջը չի հասել, այսինքն՝ մեզ մոտ էլ է այս կապի միջոցը խզված»,- հայտարարել է Դավիթ Վարդանյանը։

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարի որդին նշել է, որ ինքը զանգում է հորը, սակայն հեռախոսով «որոշ հարցեր» քննարկել չեն կարող։ Նա միաժամանակ նշում է, որ ընտանիքը երախտապարտ է տեղի փաստաբանին, որը «վտանգում է իր կյանքը»:

Դավիթ Վարդանյանը հաստատեց, որ իր հորը 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել։ Նա հավելել է, որ քրեական գործը պարունակում է 25 հազար էջ ադրբեջաներեն, որոնք իր համար բանավոր թարգմանում է «քննիչի և դատախազության» նշանակած թարգմանիչը։

«Սա բավականին հին ռազմավարություն է. եթե նորմալ գործ չունես, ուղղակի սարի չափ մակուլատուրա ես գրում, ներողություն եմ խնդրում, և դրանով փորձում խեղդել քո մեղադրյալին»,-ասում է ԼՂՀ նախկին պետնախարարի որդին։

Նա միաժամանակ նշում է, որ ընտանիքը «անչափ երախտապարտ է» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կառաջնորդվի «մարդասիրական նկատառումներով»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ազատման դիմում է ներկայացրել

Հաջորդ գրառումը

Ֆոտոշարք. Հայն ու երգը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս իշխանություններն ապացուցում են իրենց ցանկությունը՝ Ադրբեջանի ձեռքերով  հաշվեհարդարի տեսնել Բաքվում պահվող անձանց հետ. Լարիսա Ալավերդյան

27/02/2025
Նորություններ

Պաշտոնավարմանս առաջին օրից դիմել եմ Ադրբեջանի ՄԻՊ-ին, պատասխան չենք ստացել. Մանասյանը՝ Վարդանյանի և մյուսների հարցով Ադրբեջանի պաշտոնակցին դիմելու մասին

27/02/2025
Նորություններ

Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ. ԴՕԿ կուսակցություն

27/02/2025
Նորություններ

Բաքվում պահվողների տեղում կարող է հայտնվել մեզնից յուրաքանչյուրը, քանի դեռ մենք հավաքականորեն հանդուրժում ենք այս իշխանությանը. Վարուժան Գեղամյան

27/02/2025
Հաջորդ գրառումը

Ֆոտոշարք. Հայն ու երգը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանություններն ապացուցում են իրենց ցանկությունը՝ Ադրբեջանի ձեռքերով  հաշվեհարդարի տեսնել Բաքվում պահվող անձանց հետ. Լարիսա Ալավերդյան

27/02/2025

Եթե նկատել եք, այս իշխանությունները փորձում են հասկանալ Հայոց ցեղասպանությունը, փորձում են հասկանալ լուսանկարներում ակնհայտ խոշտանգված Ռուբեն Վարդանյանի վիճակը, այսինքն՝...

ԿարդալDetails

Պաշտոնավարմանս առաջին օրից դիմել եմ Ադրբեջանի ՄԻՊ-ին, պատասխան չենք ստացել. Մանասյանը՝ Վարդանյանի և մյուսների հարցով Ադրբեջանի պաշտոնակցին դիմելու մասին

27/02/2025

Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ. ԴՕԿ կուսակցություն

27/02/2025

Բաքվում պահվողների տեղում կարող է հայտնվել մեզնից յուրաքանչյուրը, քանի դեռ մենք հավաքականորեն հանդուրժում ենք այս իշխանությանը. Վարուժան Գեղամյան

27/02/2025

ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է հանձնել 4 պատանդի դի

27/02/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական