ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Նաիրի» մասնաճյուղի տնօրեն է նշանակել Բյուրեղավանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդեւանյանին։
Վարդևանյանը արդեն գրել է ֆեյսբուքյան իր էջում, որ նոր պաշտոն է ստացել.
«Այսօրվանից ստանձնել եմ Հայաստանի էլեկտրական ցանցերի Նաիրի մասնաճյուղի տնօրենի պատասխանատու պաշտոնը։
Սա ինձ համար մեծ պատիվ է, բայց միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն։ Որպես պետականությանն ու երկրին ծառայելու իմ սկզբունքի հետևողական կրող՝ այստեղ ևս նպատակ ունեմ աշխատելու բացառիկ նվիրումով, բարձր պատասխանատվությամբ և առաջադեմ մոտեցումներով։
Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին՝ վստահության համար»։