Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Ադիգեայի Հանրապետությունում իրավապահները ձերբակալել են Վոլգոգրադ քաղաքում ահաբեկչություն ծրագրած «Քաթիբա Թաուխիդ վալ-Ջիհադ» խմբավորման անդամին: «Արմենպրես»–ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը:
«Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական խմբավորման գործունությունն արգելված է Ռուսաստանի Դաշնությունում:
Ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական խմբավորման իսլամիստները ծրագրում էին պայթեցնել «Մայր Հայրենիք» հուշարձանը: Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը նշել է, որ կազմակերպության գործունեության համակարգումն իրականացվել է Սիրիայի տարածքից: