Հայ ռազմագերիների փոխանակումն իրականացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ` անձամբ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Ավելի վաղ գեներալ Մուրադովը ՌԴ նախագահի հանձնարարությամբ մեկնել էր Բաքու և հանդիպել էր հայ ռազմագերիների հետ։
Մուրադովն էր նաև Բաքու տեղափոխել Արցախում 5 տարի առաջ ձերաբակալված ադրբեջանցի մարդասպաններին։