ՌԴ-ն ուզում է, որ ներկրված ապրանքները լինեն համապատասխան իր ստանդարտներին։ Դա նորմալ երևույթ է, ծաղիկ մշակողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
«Մեր արտադրողները տարիներ շարունակ սովոր են իրենց ապրանքն արտահանել ռուսական շուկա, բայց կան բազմակի խնդիրներ, որ քննարկեցինք ծաղիկ մշակողների հետ։ Դա հիվանդությունների, վնասատուների հետ կապված է։ Մենք բացատրել ենք, որ սրանից հետո տրվելու է բուսասանիտարական սերտիֆիկատներ։ Դա նորմալ պահանջ է, նորմալ պայման է։ Բոլոր արտադրողներն ու արտահանողներն անհայտ ծագման ֆիրմաների վրա տարիներ շարունակ ապրանք են արտահանել։ Դա իրենք գիտեն, ընդունեցին։ Մի օր ընդունող կողմն ասեց՝ բավարար է»,- ասաց պաշտոնյան։
Հարցին՝ ինչպե՞ս է պետությունը պատրաստվում աջակցել վարկ վերցրած և նման իրավիճակում հայտնված ծաղիկ աճեցնողներին։
«Պետությունը վարկ է տվել, որ իրենք արտադրեն միջազգային շուկային համապատասխան ապրանք։ Եթե հիմա արտադրում ենք ապրանք, որը ենթակա չէ այդ երկրների չափանիշներին, ոչ ոք չի կարող գնալ, ստիպել, որ ընդունի այդ ապրանքը։ Մենք ասել ենք, որ պետք է ջերմոցներում հետևողական լինեն, բուժումներ իրականացնեն»,- ասաց Պետրոսյանը։
ՍԱՏՄ ղեկավարը շեշտեց՝ ամենօրյա ռեժիմով բանակցում են ռուսական կողմի հետ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի մարզային կենտրոնների բուսասանիտարներն արագացած տեմպերով ջերմոցներում աուդիտ կիրականացննե։ Որտեղ կհայտնաբերվեն խնդիրներ, ֆիտոսանիտարական սերտիֆակատներ չեն տրվի։
«Որոնց մոտ որ հիվանդություններ չեն հայտնաբերվի, մենք ամենօրյա ռեժիմով իրենց նամակ կգրենք ու կխնդրենք, որ հաստատեն։ Հաստատումից հետո ինչ-որ խմբաքանակ կգնա ՌԴ։ Բոլորը եկել են համաձայնության, բոլորը համաձայն են»,- ասաց պաշտոնյան՝ չհստակեցնելով, սակայն, վնաս կրած ծաղիկ աճեցնողներին դրամական փոխհատուցում տրվելու է, թե ոչ։