ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել Ռուսաստանի ներկայացրած՝ նացիզմի, նեոնացիզմի ու ռասայական խտրականության դեմ պայքարի վերաբերյալ բանաձևին:
Փաստաթղթին աջակցել է 119 երկիր, 53-ը դեմ է արտահայտվել, 10-ը ՝ ձեռնպահ: Դեմ քվեարկողների թվում են Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ճապոնիան: Բանաձևի օգտին հանդես են եկել Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Բրազիլիան, Ադրբեջանը, Ալժիրը, Չինաստանը, Կուբան, Սերբիան:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Մարիա Զաբոլոցկայան հայտարարել է, որ ընդունված բանաձևն ուղղված է նացիզմի, ռասիզմի և այլատյացության դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդմանը։