Բեյրութում սկսել է գործել Ռուսաստանի ԱԻՆ-ի շարժական հիվանդանոցը:
Հիվանդանոցը .կաշխատի շուրջօրյա փրկարարների կողմից փլատակներից հայտնաբերած տուժածների ընդունման նպատակով, ինչպես նաև ամբուլատոր ռեժիմով՝ 08:00-20:00-ը հիվանդների համար, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հիվանդանոցը տեղադրվել է 12 ժամից կարճ ժամանակամիջոցում արտակարգ իրավիճակների գոտու հարևանությամբ գտնվող մարզադաշտում: