Արփի Դավոյանը ԱԺ-ում հիշեցրեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունը Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, թե ՀԱՊԿ-ը հեռացել կամ հեռանում է Հայաստանից:
Փաշինյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ՌԴ ԱԳՆ որ ներկայացուցիչն է նման հայտարարություն արել, բայց ՌԴ-ի ԱԳՆ ներկայացուցիչն իմ զրուցակիցը լինել չի կարող, նախագահն է իմ զրուցակիցը և վարչապետը, նույնիսկ ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես»։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր. «Մենք դեռ պետք է հասկանանք խոսքերի մանիպուլյացիայի ողջ վտանգը: Ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ը դուրս գալ Հայաստանից: Մենք արդեն խոսել ենք սրա մասին. նույնիսկ պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը»։