Ռազմական էսկալացիայի մտահոգությունների վերացման ճանապարհը մեկն է՝ խաղաղության պայմանագիրը և «Խաղաղության խաչմերուկ»-ը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը քաղաքական գործիք չէ, այլ տնտեսական գործիք, որով արևելքը կապվում է արևմուքին, հարավը՝ հյուսիսին և հակառակը։
«Եթե այդ տնտեսական հետաքրքրությունները տեղի ունենան Հայաստանում և Ադրբեջանում, ոչ ոք ոչ մի տեղ չի մտածի դրա մասին, որովհետև այդ տարածքով և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի հարևանները, և՛ աշխարհի բոլոր մեծ ու փոքր պետությունները փող են աշխատելու»,- նշեց նախարարը։