Այսօր Հայաստանում ընդունվում են հակաժողովրդական օրենքներ, որոնք ներկայացվում են մեր քաղաքացիներին հաճո ձեւակերպումներով: Այս մասին «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնության ասուլիս-քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:
Ըստ նրա, ներկայիս իշխանությունների օրոք ձևավորված իրավաքաղաքական մշակույթը հնարավորություն չի տալիս ավելի լավ աշխատելու:
Նա նաև խոսեց ռազմաքաղաքական հարցերրի մասին:
Գևորգ Դանիելյանը մասնավորապես նշեց. «Այդ հարցի լուծման եղանակը պարզ է և հասկանալի, նախ պետք է դադարեն բոլոր տեսակի բանակցությունները, մանավանդ տարածքային հարցերի շուրջ, եւ ասել՝ որ նախ պետք է լուծվի ռազմագերիների հարցը, իսկ հետո մենք կանցնենք հաջորդ փուլին:
Անգամ այն պարագայում, եթե ադրբեջանցիները ռազմագերիներին համարում են ահաբեկիչներ, կարող են համաներում կիրառել եւ իրենց ազատ արձակել: Դա կախված է քաղաքականությունից»,- շեշտեց Դանիելյանը։