Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ջորջ Աղջայանը ստանձնել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահի պարտականությունները

21/02/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամերիկահայ համայնքի երկարամյա ակտիվ գործիչ Ջորջ Աղջայանը ստանձնել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով տևական ժամանակատահված այդ պատասխանատվությունը ստանձնած Րաֆֆի Համբարյանին։

Անդրադառնալով իր նոր պատասխանատվությանը՝ Աղջայանը, մասնավորապես, նշել է․ «Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս դերը հայ ժողովրդի համար այսքան կարևոր ժամանակահատվածում: Մեր աշխատանքն առավել քան երբևէ կենսական է, քանի որ մենք պայքարում ենք հանուն արցախահայության իրավունքների, պայքարում ենք Ադրբեջանին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու և Հայաստանի երկարաժամկետ անվտանգությունն ու կենսունակությունն ապահովելու համար։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը միշտ եղել է ամերիկահայության ամենաարդյունավետ ձայնը ԱՄՆ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ, և ես անհամբեր սպասում եմ աշխատելու մեր տեղական մասնաճյուղերի, համայնքային ակտիվիստների և նվիրված ղեկավար թիմի հետ՝ ընդլայնելու մեր ազդեցությունը և առաջ մղելու մեր ընդհանուր գործը»:

Նշվեց՝ Աղջայանը հաջորդում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նվիրումով և ռազմավարական տեսլականով ղեկավարած Րաֆֆի Համբարյանին։ Նրա ղեկավարությամբ Հայ դատի հանձնախումբն ընդլայնել է իր ազդեցությունը թե Կապիտոլիումի բլրի, թե գործադիր իշխանության վրա, ստեղծել կոալիցիոն բազմաթիվ հարթակներ նաև ոչ հայկական համայնքային կազմակերպությունների հետ: Ծավալած աշխատանքի արդյունքում աննախադեպ ձևով մեծացավ Հայ դատի հանձնախմբի ներգրավվածությունը մի շարք գործընթացներում, Կոնգրեսի երկու պալատներում ուժեղացավ հայկական հարցերի վերաբերյալ երկկուսակցական օժանդակությունը:

Համբարյանի բազմաթիվ հաջողությունների թվում է Հայ դատի երիտասարդական ծրագրերի աննախընթաց ընդլայնումը թե Վաշինգտոնում, թե ողջ երկրում, երիտասարդների քաղաքական ակտիվացումն ու տարբեր ոլորտներում նրանց ներգրավվածության մեծացումը, համայնքային ղեկավար հանգամանքներ զբաղեցնող նոր երիտասարդ սերնդի դաստիարակությունը։

Ողջունելով Աղջայանի կողմից այս պատասխանատվությանբ ստանձնումը՝ Րաֆֆի Համբարյանը նշել է. «Հայ դատի հանձնախմբի նախագահ ծառայելն իմ կյանքի մեծագույն պատիվներից մեկն է եղել։ Մեր աշխատանքը միայն քաղաքականությունը չէ, այն հայ ժողովրդի գոյատևման և արժանապատվության աշխատանք է: Ջորջն իր կյանքով մեկ Հայ դատի պաշտպան է՝ մեր գործին խորը նվիրվածությամբ, և ես գիտեմ, որ նա առաջնորդելու է եռանդուն նպատակասլացությամբ և հաստատակամությամբ»։ 

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

21 փետրվար 2025թ․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զելենսկին գործիք է, որի օգտագործման ժամկետն արդեն լրանում է. Հովհաննես Ավետիսյան

Հաջորդ գրառումը

Փաշինյան և Զելենսկի. ձախողված երկու առաջնորդների պատմությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

29/10/2025
Նորություններ

Վախենում է, գիտի, որ իրավիճակը վերջնախաղային է. Վլադիմիր Մարտիրոսյան

29/10/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյան և Զելենսկի. ձախողված երկու առաջնորդների պատմությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական