Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնից այն բանից հետո, երբ իր կուսակցությունն ընտրի իր հաջորդ առաջնորդին։ Նրա ճեպազրույցը հեռարձակում է Reuters-ը։
Թրյուդոն նաև խնդրել է Կանադայի գլխավոր նահանգապետ Մերի Սայմոնին մինչև մարտի 24-ը չցրել խորհրդարանը, ինչին նա համաձայնել է։
Սպասվում է, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում Լիբերալ կուսակցությունը պետք է ընտրի նոր առաջնորդ, ով կփորձի խորհրդարանական ընտրություններում հաղթել Պիեռ Պոյևրի գլխավորած պահպանողականներին, գրում է The Globe and Mail-ը։