Այսօր կառավարության շենքի մոտ զինվորական համազգեստով մի երիտասարդ հանդես է եկել՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի ու քննադատել նրա հրաժարականը պահանջողներին: Երիտասարդն ասել է, որ Ջաբրայիլում է կռվել:
«Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ է արել, որ այդ հայտարարությունը ստորագրել է, 30 հազար զինծառայող տղա չգա՞ր հասներ իր օջախին:
«Այդ 30 հազարից մեկն էլ ես եմ եղել, չգայի՞ հասնեի իմ տուն, իմ երեխաներին փաթաթվեի: Էն տուֆտեքը գոռում են հրապարակում, թող գային ինձ հետ պատրոն լցնեին, ջուր բերեին, հաց բերեին: Սոված, ծարավ մնացել էինք այնտեղ, իսկ իրենք կառավարության շենք են մտնում»,-բողոքի ցույցի նա:
Լրագրողները հիշեցրել են երիտասարդին, որ հանձնվել են նաև տարածքներ, որոնց համար բառացիորեն կռիվ չի էլ մղվել, օրինակ՝ Քարվաճառը: Վարչապետի աջակիցն ասել է. «Մեզ մոտ հանձնված տարածք չի եղել, մենք սաղ կրվել ենք»:
Լրագրողները փորձել են ճշտել՝ երիտասարդը Ջաբրայիլո՞ւմ է կռվել, թե՞ Քարվաճառում: «Քարվաճառը Ջաբրաիլն է, ո՞նց ոչ, խառնեցի՝ Քելբաջարն է Ջաբրայիլը: Կարող է խառնում եմ, բայց հարյուր տոկոս Քելբաջարում 98 հոգի 8 կմ գիծ ենք պահել, ես իմ գումարտակի սպառազինության պետն եմ եղել և եղել եմ մեր վաշտի սպառազինության պետը: Ես եմ մատակարարել զենքը հետևներից գնացել եմ, սաղին փրթել ենք 1200 հոգի պառկացրել ենք 98 հոգով», ասել է զինվորական համազգեստով երիտասարդը: