Այսօր Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն շնորհել է գեներալ-մայորի կոչում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը։
Չեչնիայի ղեկավարի խոսքերով՝ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի ղեկավարն ինքը կարդացել է հրամանագիրը և շնորհավորել է Քադիրովին նրա առաջխաղացման կապակցությամբ՝ մաղթելով հետագա հաջողություններ:
«Սա բարձր գնահատական է, որը շատ թանկ արժե», հավելել է Չեչնիայի ղեկավարը։ Բացի դրանից, Ներքին գործերի նախարարության կառույցից նա տեղափոխվել է «Ռոսգվարդիա»: