Ալիևին Նիկոլն է դարձրել չհանդուրժող, ինքնավստահ, բանակցային տեքստերից իրեն ոչ ձեռնտու հատվածները հեռանցող, այն նույն Ալիևին, որ միջազգային գործընկերների մոտ գանգատվում էր, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին «Հայկական օրակարգ. շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարարի նախկին տեղակալ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը:
«Տարիներ առաջ Ալիևն ուզում էր, որ մենք իրեն վերադարձնենք գոնե երկու տարածք: Հետո ախորժակն էլ ավելի բացվեց․ ուզեց վեցը, հետո հինգ շրջան: Հիմա էլ ասում է՝ Արցախը Ադրբեջան է: Ավելին՝ ներխուժել է ՀՀ տարածք՝ արհամարհելով միջազգային կարծիքները, գնահատականները։ Անտեսում է ամեքին ու ամեն ինչ: Պետք է փոխենք մեր կեցվածքը»,- նշեց Ավետ Ադոնցը:
Ըստ դիվանագետի՝ աշխարհում կորցրել ենք մեր եսը, հարկավոր է վերականգնել վստահելի, կանխատեսելի, հարգանքի արժանի գործընկերոջ համբավը: Պետք է փոխենք պատերազմում պարտված կողմ լինելու մեր կեցվածքը:
Ավելին՝ տեսանյութում: