Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե «լիկվիդացվել է» Ուկրաինայի հետ սահմանին լարվածությունը, գրում է Belta-ն։
Բելառուսի նախագահը հանձնարարել է հարավային սահմաններում տեղակայված զորքերը հետ քաշել մշտական տեղակայման վայրեր. «Մենք թշնամի չենք ուկրաինացիների համար։ Ես բազմիցս ասել եմ` նրանք մեր ժողովուրդն են, մեր մարդիկ, ինչպես ռուսները։
Պարզվում է՝ կարելի է պայմանավորվել, բայց գլխավորը՝ պետք է երկխոսել, այլապես կլինի էսկալացիա, և մարդիկ կզոհվեն»,- նշել է նա։
Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվել․
«Առաջ մղվելով ՆԱՏՕ-ի կողմից, ուկրաինացիները կռվում են մինչև վերջին ուկրաինացին։ Շատ ափսոս. պետք է երկխոսել։ Ես կարծում եմ, որ մենք մոտ ժամանակներս Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ հանդիպմանը կքննարկենք այդ խնդիրները և կմտածենք, թե ինչպես գործել հետագայում» – հայտարարել է նա։