Այս տարվանից ներդրել ենք արդյունքի վրա աշխատանքի գնահատման համակարգ և հրաժարվել պետական կառավարման այն համակարգից, երբ բոլորը համատարած ստանում են նույն դրույքաչափերը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա կառավարելիությունը նվազեցնում է, մյուս կողմից էլ մոտիվացիաները նույնպես նվազեցնում է, երբ ավելի մեծ արդյունք գրանցած մարդն ստանում է նույն չափի վարձատրություն համեմատ մյուսի, ով այդքան էլ ջանասեր չի գտնվել։ Մենք պիլոտային համակարգ են ներդրել և կարծում ենք, որ պետական կառավարման համակարգն, այո՛, հասել է այն կետին, որ վարձատրությունները պետական համակարգում պետք է լինեն մասնավորի հետ մրցունակ։
Պետք է այնպես անենք, որ ոչ միայն պետական հատվածից հոսք լինի մասնավոր հատված, այլ նաև մասնավոր հատվածից՝ պետական հատված։ Դրա համար պետք է համեմատելի վարձատրություն լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա միաժամանակ նշեց՝ կառավարությունը փորձելու է կյանքի կոչել նախաձեռնություններ, որոնք թույլ կտան Հայաստանը գրավիչ դարձնել տեխնոլոգիական ոլորտի մասնագետների համար։




