Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետությունը ոչ բոլոր հանցավոր արարքներն է հասցնում կանխել. Սրբուհի Գալյանը՝ Մերձավանում սպանությունների մասին

25/09/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի մասնակցել կառավարությունում Փարաքար համայնքի ղեկավարի սպանության առնչությամբ տեղի ունեցած որևէ քննարկման։

«Ես չեմ մասնակցելնման քննարկման, բայց Ներքին գործերի նախարարությունը սկսել է ակտիվ աշխատանքը, որ, ի վերջո, հասկանանք, թե ինչ էտեղի ունեցել», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սրբուհի Գալյանը կոչ արեց սպասել այնքան, որքան անհրաժեշտ է, որ արդյունքները տեսանելի լինեն։

Լրագրողների դիտարկմանը, որ ֆեյսբուքում գրառում անողներին, Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետողին արագ հայտնաբերում են և տանում դատարան՝ կալանքի, իսկ ընդդիմադիր համայնքապետի սպանվելու դեպքում դեռ որևէ ձերբակալված չկա, նախարարն արձագանքեց. «Ձեր հարցադրման տողատակը ո՞ր ն է. որ բավարար ջանք այս դեպքում կարող է և չգործադրվե՞լ։ Ձեր ասածից ստացվում է այնպես, որ մեր պետությունում սպանության դեպքի առթիվ կարող է բավարար ջանք չգործադրվե՞լ, որպեսզի հայտնաբերվեն մեղավորները։

Մեր երկրում ձեռնարկվող օպերատիվ գործողությունների վերաբերյալ հանրային իրազեկում կարող է չիրականացվել՝ հաշվի առնելով այդ գործողությունների գաղտնի բնույթը։ Այլ բան, քան դա, ասել չեմ կարող, և իրականության մեջ գոյություն ունենալ էլ չի կարող այլ բան»։

Հարցին՝եթե իրավապահ համակարգն իր տեղում լիներ՝ հնարավոր կլինե՞ր կանխել ողբերգությունը՝ նախարարը պատասխանեց՝ այդ հարցի պատասխանը կտա նախաքննությունը. «Գուցեև հնարավոր էր, գուցեև հնարավոր չէր։ Մենք իդեալական աշխարհում չենք ապրում։ Ցավոք, մեր երկրում տեղի են ունենում հանցավոր արարքներ, և պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել։ Դա ամբողջ աշխարհում է, այնպես չէ, որ միայն մեր երկրում է այդպես:

Մենք չգիտենք դեռ հանցագործություն կատարած անձինք ովքեր են, մենք չգիտենք՝ պատվիրատուները ովքեր են, եթե կան այդպիսիք, մենք չգիտենք հանցագործության մոտիվը որն է, արդյոք դա անձնական է, արդյոք կապված է անձի ծառայողական պարտականությունների կատարման հետ։ Այսինքն՝ մենք չունենք որևէ ելակետ, որ ես հիմա ձեզ հետ այստեղ քննարկեմ, ասեմ՝ այ այս-այս պատճառներով է դա տեղի ունեցել, իսկ այ այս-այս մարդիկ գուցեև իրենց աշխատանքում թերացել են։

Ինչ վերաբերում է հասարակ մարդկանց անվտանգ զգալու խնդրին, ապա մենք  ոչ թե պետք է նայենք մեկ-երկու դեպքը, որոնք իրականում զարհուրելի են, այլ մենք պետք է նայենք մեր երկրում հանցավորության ընդհանուր վիճակագրությանը, որով մենք իրականում բավականին բարվոք դրության մեջ ենք գտնվում»,- հայտարարեց Գալյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

4 հոգով մտել են Չինաստանի քաղաքացիների բնակարան, նրանց փակել սենյակում ու հափշտակել 40 հազար դոլար

Հաջորդ գրառումը

Հայաստանի կառավարությունը քաղաքական դրդապատճառներով բանտարկել է Սամվել Կարապետյանին և վարկաբեկում է Հայ Առաքելական Եկեղեցին. Ռոբերտ Ամստերդամ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026
Նորություններ

Հայաստանը պարտավոր է անհապաղ վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը. Կարապետյան

11/05/2026
Նորություններ

Մեղրին աշխատավարձի խնդիր չի ունենալու, Մեղրին տարբերակ չունի լավ չապրելու. Նարեկ Կարապետյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի կառավարությունը քաղաքական դրդապատճառներով բանտարկել է Սամվել Կարապետյանին և վարկաբեկում է Հայ Առաքելական Եկեղեցին. Ռոբերտ Ամստերդամ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական