Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարոնայք, 1-ը երբեք հավասար չի 2-ի, առավել ևս 3-ի անկախ նրանից թե ինչքան եք դուք դա ցանկանում. Միհրդատ Մադաթյան 

02/03/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես հասկանում եմ, որ ստացված իրավիճակում շատերի համար այլևս անչափ հետաքրքիր է քաղաքական «փայաբաժիններ» կորզել երկրորդ նախագահի թե՛ անցած ճանապարհից, և թե՛ այսօրվա ունեցած քաղաքական կշռից, սակայն կողմ կլինեմ եթե այդ ամենն արվի ազնիվ սկզբունքներով, այլ ոչ 2008 թվականի հոգեբանությամբ։ Ես չեմ նկատել, որ նույն ուժերը, օրինակ, ձգտեն իրենց ակտիվ փայատիրությունը պահանջել երկրորդ նախագահից 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի շահարկումներով նույնպես։

Փորձեմ պարզաբանել՝ 2008 թվականի իրադարձությունները սկիզբ առան նույն թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո, որի ժամանակ, ՈւՇԱԴԻ՛Ր, ՀՀ երրորդ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը, իսկ Լևոն Տեր Պետրոսյանն ու այսօրվա ազգադավը, կտրուկ դրա հետ համաձայն չէին, պնդելով, որ ընտրվել է Լևոն Տեր Պետրոսյանը (մաթեմատիկայի կորիֆեյները ԵՐԵՎԻ ԹԵ ՆԿԱՏԵՑԻՆ, որ վերը նշված պարզաբանման մեջ ոչ մի տեղ չհիշատակվեց Ռոբերտ Քոչարյանի անունը)։ Եվ այսպես, Փաշինյան-Տեր Պետրոսյան զույգը հընթացս հայաստանը բերում էր նրա, ինչ հիմա ունենք։ Եվ հիմա արդեն շատերիս համար ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ին փրկեց Հայկական Պետականությունը և Արցախը, ինչի համար հետագայում տարիներ շարունակ ենթարկվեց հալածանքի։

Այս պատմական շրջանից հետո, իմ հարգարժան Հանրրապետական ընկերներին ես միշտ ունեցել եմ մի քանի հարց, որոնց երբեք չեմ տվել, հաշվի առնելով քաղաքական կոնսոլիդացիայի և Պանդորայի արկղը չբացել սկզբունքները։

1. Ինչու՞ հաջորդ իշխանությունը հստակ-ադեկվատ իրավական և պատմական գնահատական չտվեց 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, որոնց շնորհիվ էլ Սերժ Սարգսյանը եկել էր իշխանության։

2. Ի՞նչ պայմաններում 2009 թվականի հուլիսի 1-ին ձերբակալված Նիկոլ Փաշինյանը, 2011 թվականի մայիսի 28-ին, Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ արձակվում և ի՞նչի դիմաց կամ ի՞նչ ակնկալիքներով։

3. Ինչու՞ են այսօր հանրապետականները, որպես լավություն, թանկ վաճառում այն, որ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության ընթացքում սատարել են իրեն, երբ Քոչարյանի մեղադրանքը հիմնականում եղել է մարտի 1-ի հետ կապված։

Եվ վերջապես ուզում եմ հստակ տալ այն հարցի պատասխանը, թե ինչու եմ անձամբ ես սատարում և սատարելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Պարզապես, որովհետև նա չփորձեց արդարանալ, թե հումանիստ է և խուսափեց արյունահեղությունից, չփորձեց «դեմոկրատ» խաղալ և կործանել Հայրենիքը, չթաքնվեց ու չընդունեց, որևէ մեկի ճշմարտացիությունը և չհայտարարեց որ սխալ է, չվախեցավ… Մի խոսքով ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԸ ԳԵՐԱԴԱՍԵՑ ՍԵՓԱԿԱՆ ԻՄԻՋԻՑ, ինչից հետագա 10 տարում օգտվեցին հաջորդ իշխանությունները և իհարկե ամբողջ հայ ազգը։

Խոսքս ուզում եմ վերջացնել Բագրատ Միկոյանի ցիտատով, որից լավ ես հաստատ չեմ կարողանա ասել՝ «Փաշինյանին ուժեղացնող միակ բանը նրա թիվ 1 ընդդիմադիր ուժին հարվածելն է»։ Որից էլ կբխեր հաջորդ հարցս, որը սակայն առայժմ չեմ ուզում տալ, հույսով, որ մեր գործընկերները…

P.S. Հարցերը շատ են, ու հարցադրումները տրամաբանական և այն պատասխանները, որոնք առ այսօր տրվել են որոշ հարցերին բնականաբար բավարար չեն։ Դա կարող է բավարարել IQ-ի 80-90 արժեք ունեցող մարդկանց։ Ուստի լավ կլինի հնարավորինս արագ հետ փակենք Պանդորայի արկղը ոչ միայն մենք, այլև մեր հետ աֆիլացվող մարդիկ։ Սակայն եթե Ձեր ցանկությունը մեծ է՝ կարող ենք շարունակել:

Միհրդատ Մադաթյան 

Հոգեբան, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ-ն տեղեկատվական օպերացիա է սկսել՝ Երևանի և Բաքվի հետ Կիևի հարաբերությունները խաթարելու նպատակով. Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչություն

Հաջորդ գրառումը

Սպիտակ տունն սպասում է Զելենսկու ներողությանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Սպիտակ տունն սպասում է Զելենսկու ներողությանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական