Շաբաթ, Փետրվարի 22, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարզապես հրաշալի է, որ մարդիկ միմյանց գիրք են նվիրում, և գոնե դրանով ընթերցանությանը մի փոքր ավելի մոտ ենք լինում. Շ. Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարանի տնօրեն

19/02/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՇAzg.am-ի զրուցակիցն է Երևանի Շուշանիկ Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարանի տնօրեն տնօրեն Արևիկ Չոբանյանը։

-Տիկի՛ն Չոբանյան, այսօր գիրք նվիրելու օրն է։ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն առավել հիշարժան դարձնելու համար փետրվարի 19-ը գիրք նվիրելու օր հանրահռչակեց ՀՀ գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանը։ Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը, որքանո՞վ է այն նպաստում գիրք կարդալու մշակույթի զարգացմանը։

-Բնականաբար, կարծիքս շատ դրական է։ Այս նախաձեռնությունը շատ գովելի և ողջունելի է, որովհետև մեր իրականության մեջ նոր սերունդը մի պահ չափազանց հեռացել էր գրքից։ Այժմ արձանագրում ենք, որ գրադարաններ հաճախելու, գիրք ընթերցելու տենդենցը մեծացել է, ընթերցանության հանդեպ հետաքրքրվածությունն՝ աճել։

Օրվա խորհուրդը, կրկնում եմ, շատ կարևոր է, ընթերցանության հանրահռչակումը՝ շատ գովելի։ Պարզապես հրաշալի է, որ մարդիկ միմյանց գիրք են նվիրում, և գոնե դրանով պայմանավորված՝ ընթերցանությանը ևս մի փոքր ավելի մոտ ենք լինում։ Այն, որ գիրք նվիրելու օրը նպաստում է ընթերցանության ծավալների աճին, միանշանակ է։ Օրվա խորհուրդն ինքնին նպաստում է ընթերցանությանը, և շատ ուրախալի է, որ մարդիկ այսօր գիրք են գնում և միմյանց նվիրում։

-Գի՞րք, թե ինտերնետ. ի՞նչ պետք է անել, որ համացանցի, նոր տեխնոլոգիաների դարաշրջանում տպագիր գիրքը չկորցնի իր արժեքը։

-Ես այսպես կպատասխանեմ այդ հարցին՝ միանշանակ գիրք, որովհետև ընթերցելու պրոցեսից ստացած տպավորություններն ու էմոցիաները, որ տալիս է տպագիր գիրքը, համացանցը չի տալիս։ Սա իմ կարծիքն է՝ ոչ միայն որպես գրադարանի տնօրենի, այլ որպես ընթերցողի։ Ընթերցողների հետ հաճախ քննարկումներ ենք ծավալում և հասկանում ենք, որ կան նաև հակառակը պնդողներ։ Նրանք, մասնավորապես, նշում են, որ համացանցում ավելի արագ են գրքեր գտնում, ավելի արագ են ընթերցում և կարող են ամենուրեք իրենց հետ ունենալ պետք եղած գիրքը, բայց մեծ մասը համակարծիք են ինձ հետ, որ գիրքը միանշանակ պետք է թերթելով կարդալ։

-Տիկի՛ն Չոբանյան, այնուամենայնիվ նորմալ եք վերաբերում այն հանգամանքին, որ երիտասարդ սերնդի շատ ներկայացուցիչներ այսօր նախընտրում են էլեկտրոնային գրքեր կարդալ։

-Իհարկե, ես դա ևս նորմալ եմ ընդունում, բայց, կրկնում եմ, առաջնահերթությունը տալիս եմ տպագիր նմուշներին։ Մեր ուսանող-ընթերցողներն էլ վերջին տարիներին ավելի ակտիվ են հաճախում գրադարան, խնդրում հատկապես վերահրատարակված գրքեր, բեսթսելլերներ։ Այցերն անհամեմատ շատ են,  և այս կամ այն գրքի հարցումներն են շատ։ Սա միայն ուրախացնում է մեզ։ Իհարկե, համացանցում անթիվ էլեկտրոնային գրքեր կան, սակայն անգամ այն գրքերը, որ կան համացանցում, երիտասարդներին առավել հետաքրքրում են  դրանց տպագիր տարբերակները։

-Տիկի՛ն Չոբանյան, դեռ մանկապարտեզի տարիքից ինչպե՞ս ներշնչել մատաղ սերնդին սիրել գիրքը։ Թե՞ դա մեծապես կախված է այն շրջապատից, որտեղ մեծանում է երեխան՝ ընտանիք, շրջապատ, դպրոց և այլն։

-Գործի բերումով մենք սերտ համագործակցություններ ենք ծավալում, և ես անձամբ շեշտը դնում եմ հենց մանկապարտեզների՝ ոչ դպրոցների վրա։ Ինչո՞ւ. որովհետև դպրոցակներրը մեզ մոտ պարբերաբար են լինում, մանկապարտեզների սաները՝ ոչ, որովհետև տառաճանաչ և գրաճանաչ չեն։ Փոքրիկների մոտ միայն տեսողական ճանաչողությունն է։ Համագործակցության արդյունքում մանկապարտեզների տարբեր խմբեր տարբեր ժամանակահատվածներում այցելում են մեզ՝ մանավանդ այս ամսվա ընթացքում առավել ակտիվ կերպով։

Անկախ տարիքից՝ յուրաքանչյուր երեխայի մոտ կան արդեն ձևավորված սաղմեր, բայց գրքի, ընթերցանության նկատմամբ սերը նաև պետք է հետևողականորեն վարժեցնել։ Փոքրիկները գալիս են գրադարան, և միայն պետք է տեսնեք՝ ինչպես են արձագանքում, ինչ զգոցողություններ են ունենում այդքան շատ գրքերի հետ առնչվելիս։ Հենց հիմա մշակում եմ երեկ գրադարան այցելած մանկապարտեզի կրտսեր խմբի սաների լուսանկարները։ Դուք տեսնեք՝ ինչպես են երեխաները գրքին մոտենում, ինչ ոգևորություն են ապրում։ Այո՛, նրանք այս պահին չեն գիտակցում՝ իրենց ձեռքերում ինչ գիրք է, ինչ կա այնտեղ, բայց որ վարժվում են, և գիրքը կանչում է նրանց, կասկածից վեր է։

Իհարկե, ընթերցանության և գրքի նկատմամբ սերը գրադարն մեկ այցելությամբ չի լինում. գրքի հետ շփումն անընդհատ պետք է լինի։ Երեխային պետք է հասցնել այն կետին, որ նա սկսի սիրել գիրքը, իսկ հետո, երբ տառաճանաչ դառնա, արդեն ունենա իր սեղանի գիրքը կամ գրքերը։

Մանկուց երեխաներին գրքին վարժեցնելը մշակույթ է, որը մինչև դպրոց պետք է նրա մեջ դրված լինի։ Մենք հենց դրան էլ ձգտում են։  

-Տիկի՛ն Չոբանյան, ովքե՞ր են Երևանի Շ. Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարանի գրադարանի հիմնական այցելուները, ո՞ր տարիքային խմբի ներկայացուցիչներն են ձեր ամենաակտիվ ընթերցողները։

-Առավել ակտիվ տարիքային խմբում դպրոցահասակ երեխաներն են՝ 4-9-րդ դասարանցիներ, այնուհետ՝ 15-28 տարեկան անձինք։ Իհարկե, ունենք ավելի փոքր տարիքի ընթերցողներ, նաև՝ մեծահասակ գրքասերներ, բայց ամենաակտիվ խումբը դպրոցահասակներն ու երիտասարդներն են։ Ընդ որում՝ վերջին տարիներին ընթերցողների հոսքն ավելանում է, և դա շատ ուրախալի է։

-Եվ վերջում, որքա՞ն կարևոր է, որ գրադարաններն անընդհատ համալրվեն նոր հրատարակված գրքերով։

-Այսօր գրադարանների խնդիրներից մեկն, այո՛, նոր հրատարակության նմուշներով համալրումն է։ Սա շատ կարևոր հարց է։ Համալրումը տարբեր եղանակներով ենք իրականացնում։ Իհարկե, վերջին երկու տարում Երևանի քաղաքապետարանը պայմանագրեր է կնքում հրատարակչությունների հետ, գրքեր ձեռք բերում և գրադարաններին տրամադրում։ Այլ հարց է, որ հաճախ տրամադրված ցանկը և մեր ընթերցողի պահանջած գրքերը չեն համընկնում։ Ընթերցողները, որպես կանոն, նոր գրքեր, բեսթսելլերներ են հարցնում, և կոնկրետ մեր գրադարանը երբեմն կարողանում է սեփական միջոցներով ձեռք բերել նոր, պահանջարկ ունեցող գրքեր։ Նշումներ ենք կատարում և մեր ֆոնդը համալրում այդ նմուշներով։ Մենք «վազում» ենք մեր ընթերցողների պահանջների հետևից՝ հավուր պատշաճի ապահովելու բոլոր գրքերով։ Ամեն հնարավոր բան անում ենք՝ մեր ընթերցողներին բավարարելու համար։

Իհարկե, գրադարանի՝ նոր գրքերով համալրումը շատ բարձր մակարդակով չի արվում, բայց այնպես էլ չէ, որ ընդհանրապես չի արվում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը ժամը 19:00-ին գաղափարախոսական ուղերձով կդիմի ժողովրդին

Հաջորդ գրառումը

Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել Հայոց պատրիարքարանի անշարժ գույքը. պատրիարքարանը կոչով դիմել է Նեթանյահուին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Բերբոքը սպառնացել է Թրամփին խզել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ

21/02/2025
Իրավունք

Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում

21/02/2025
Նորություններ

«Հայերենի հեղինակության հարցը Հայաստանի գիտության ոլորտում» թեմայով քննարկում

21/02/2025
Նորություններ

Ում համար են Սյունիքը նկարահանում Բարսեղյանները. «Հրապարակ»

21/02/2025
Հաջորդ գրառումը

Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել Հայոց պատրիարքարանի անշարժ գույքը. պատրիարքարանը կոչով դիմել է Նեթանյահուին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  

Վերջին լուրեր

Միջազգային

Բերբոքը սպառնացել է Թրամփին խզել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ

21/02/2025

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքը սպառնացել է Թրամփին խզել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Բերբոքը սպառնացել է Թրամփին՝ ելնելով Ուկրաինայի  և...

ԿարդալDetails

Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում

21/02/2025

«Հայերենի հեղինակության հարցը Հայաստանի գիտության ոլորտում» թեմայով քննարկում

21/02/2025

Ում համար են Սյունիքը նկարահանում Բարսեղյանները. «Հրապարակ»

21/02/2025

Եթե պատմությունից դասեր չեք քաղում պատմությունը պատժում է․ քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյան

21/02/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2024 «ԱԶԳ» վերլուծական