Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարզաբանում․ ՀՀ-ում հանցավորությունը նվազել է 3,2 տոկոսով. ՀՀ ՆԳՆ

03/04/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պարզաբանում․ չնայած մանիպուլյատիվ մտքերին՝ ընդունվում է, որ ՀՀ-ում հանցավորությունը նվազել է 3,2 տոկոսով, իսկ սրանից առավել խոսուն փաստ լինել չի կարող

Լրատվական կայքերից մեկում անդրադարձ է կատարվել հանրապետության հանցավորության վիճակագրությանը և փորձ է արվել պրոֆեսիոնալ քննարկումներով անցած ու իրականացված բարեփոխումը ներկայացնել որպես նախընտրական քայլ, ինչն իհարկե չի համապատասխանում իրականությանը։ Այս տրամաբանությամբ մտքեր զարգացնելու պայմաններում ստացվում է, որ նախընտրական ժամանակահատվածում պետական մարմինները պետք է դադարեն աշխատել ու բարեփոխումներ իրականացնել։

Հանցագործությունների հաշվառման տարվա և դրանց փաստացի կատարման ժամանակի տարանջատման խնդիրը, և այդ ուղղությամբ քննարկումները նոր չեն։ Խնդիրն արձանագրվել է դեռևս 2023 և 2024 թվականների արդյունքներն ամփոփելիս և դրա լուծման անհրաժեշտության մասին ՆԳ նախարարությունը բազմիցս բարձրաձայնել է։ Խնդրի էությունը պարզ է․ տարիներ շարունակ վիճակագրությունը ձևավորվել է ըստ հանցագործության գրանցման տարվա, ինչի հետևանքով տվյալ տարվա ցուցանիշներում կարող էին ներառվել այլ ժամանակահատվածներում կատարված հանցագործություններ` օբյեկտիվորեն բարդացնելով իրական պատկերի ընկալումը։ 2025 թվականի ընթացքում քննարկվել է թե՛ վիճակագրության վարման գործառույթը ինստիտուցիոնալ առումով վերափոխելու, թե՛ վիճակագրության մեթոդաբանությունը վերանայելու և իրական պատկերը մշտապես ունենալու հարցը։

Քննարկումների տրամաբանական հետևանքը եղել է 2025 թվականին ՆԳՆ նախաձեռնությամբ ԱԺ կողմից ընդունված օրենսդրական փաթեթը, որի ուժով Ինֆորմացիոն կենտրոնը լուծարվել է Ոստիկանության կազմում, և, որպես ինստիտուցիոնալ բարեփոխման մաս, 2026 թվականի սկզբին ստեղծվել է ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը։ Կենտրոնի ձևավորման անհրաժեշտության և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ ևս բազմիցս ներկայացվել է հանրությանը։ Կենտրոնի առջև խնդիր է դրվել վերանայելու տասնյակ տարիներով ընդհանրապես էական փոփոխության չենթարկված վիճակագրական համակարգը՝ այն դարձնելով ավելի բաց, կոնկրետ տարվա վիճակը ճշգրիտ ներկայացնող և ոչ միայն։

Կարևոր է ընդգծել, որ նոր մեթոդաբանության կիրառմամբ կատարվել է համադրելի տվյալների համեմատություն․ 2025 թվականի ցուցանիշները հաշվարկվում են տվյալ տարում փաստացի կատարված հանցագործությունների հիման վրա, և նույն սկզբունքով վերահաշվարկվել են նաև նախորդ տարվա տվյալները։ Այսինքն՝ համեմատվում են նույն չափանիշներով ձևավորված թվեր՝ 2025 թվականին իրականում կատարված հանցագործությունների թվերը 2024 թվականին իրականում կատարված հանցագործությունների թվերի հետ, այլ ոչ թե տարբեր հիմքերով հաշվարկված ցուցանիշներ․ սա տվյալների վերլուծության նվազագույն պահանջն է, որն ապահովվել է։

Հետևապես այն մտացածին պնդումը, թե սա նախընտրական քայլ է, որ 2025 թվականը «մեղմ» երևա կամ տվյալները «նվազեցվել» են, «անհետացել» կամ ցուցանիշներն արհեստական բարելավվել են, աներկբա հիմնազուրկ է։ Ընդ որում՝ այսպիսի մտացածին մտքերի շարադրանքում անգամ որևէ մեկը չի վիճարկում այն, որ 2025 թվականին իրապես հանցավորության թվի նվազում է գրանցվել 3,2 տոկոսով, ինչն անաչառ դիտորդի մոտ ավելի է ամրապնդում նմանատիպ լուրերի ուղղորդված ու արհեստական լինելը։

Բնական է, որ նախընտրական շրջանում կարող են ակտիվանալ հատուկ նպատակներ հետապնդող տեղեկատվական արշավները, սակայն անընդունելի է փաստերը խեղաթյուրելը և հանրության հետ կեղծ երկխոսության մեջ փորձել մտնելը, հանրության մոտ թաքնված նպատակներով անապահովության զգացում փորձել առաջացնելը։ Մեր հանրության հետ մենք միշտ բաց երկխոսություն ենք վարում՝ արձանագրելով թե՛ արդյունքները, թե՛ խնդիրները, ուստի խորհուրդ ենք տալիս բոլորին հանրությանը մոլորեցնելու անօգտակար զբաղմունքով չզբաղվել։

Վերահաստատում ենք, որ ՀՀ-ում 2024-ի համեմատ 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 3,2 տոկոսով, ու բոլորովին պատահական չէ, որ Հայաստանը միջազգային մի շարք ինդեքսներով շարունակում է համարվել աշխարհի ամենաապահով երկրներից մեկը։ Խոսուն է այն փաստը, որ չնայած մանիպուլյատիվ մտքերին, այս հանգամանքները որևէ կերպ չեն վիճարկվում և վիճարկվել չեն կարող։

Կրկին կոչ ենք անում ԶԼՄ գործընկերներին հրապարակել միայն ճշգրտված տեղեկատվություն և մանիպուլյացիաների միջոցով չխեղաթյուրել իրական պատկերը։ ՆԳ նախարարությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ ոչ միայն հանրության, այլ նաև ԶԼՄ ներկայացուցիչների հետ աշխատանքներում։

Ցանկացած տեղեկատվության վերաբերյալ պարզաբանումների կամ մեկնաբանությունների համար, պահպանելով գործընկերային հարաբերությունները, կարող եք դիմել ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պայմանագրային զինծառայող է մաhացել․ ՔԿ

Հաջորդ գրառումը

Երկվորյակների քննիչին ազատել են պաշտոնից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ի հետ հետագա մերձեցումը Հայաստանին սպառնում է Ռուսաստանից գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարումների լիակատար դադարեցմամբ

26/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումը, կանոնական կարգն ու ներքին կյանքը ենթակա չեն որևէ քաղաքական ուժի կամ պետական մարմնի թելադրանքի

26/05/2026
Նորություններ

Արարատ Միրզոյանը՝ Ռուսաստան մի շարք ապրանքատեսակների ներմուծման արգելքի մասին

26/05/2026
Նորություններ

Մենք զրոյից բանակ ենք ստեղծել. Փաշինյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Երկվորյակների քննիչին ազատել են պաշտոնից

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական