Մայիսի 19-ին Կազանում Նորին Սրբություն Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը հանդիպել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ. հայտնում է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի մամուլի ծառայությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատրիարք Կիրիլը պատրաստակամություն է հայտնել միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի կրոնական առաջնորդների միջև։