Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել հրադադար հաստատել Ուկրաինայում և Դոնբասում, որպեսզի ուղղափառները կարողանան հանգիստ նշել Սուրբ Ծնունդը։
Նրա կոչը հրապարակվել է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում։
«Ես՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլս, դիմում եմ ներքին հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին՝ կոչ անելով դադարեցնել կրակը և սուրբծննդյան հրադադար հաստատել հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ը, որպեսզի ուղղափառ մարդիկ կարողանան մասնակցել Սուրբ Ծնունդի նախօրեի և Քրիստոսի Ծննդյան արարողություններին», – նշված է հաղորդագրության մեջ: