Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմի մասնակից գնդապետին աշխատանքից ազատել են Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը մասնակցելու համար

05/06/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արագածոտնի մարզի Արագածավանի գյուղի բնակիչ Կամո Հարությունյանն օրեր առաջ ազատվել է աշխատանքից Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը մասնակցելու համար: Նա աշխատում էր տեղի Ջրային կոմիտեում որպես պահակ՝ արդեն վեց տարի: Այս մասին գրում է yerevan.today-ը:

Նշենք նաև, որ Կամո Հարությունյանը զինվորական է, մասնակցել է Արցախյան բոլոր պատերազմներին, 44-օրյա պատերազմին որդիների հետ եղել է Քարվաճառում:

Մեզ հետ զրույցում Կամո Հարությունյանի որդին՝ Սեդրակ Հարությունյանն ասաց, որ կոմիտեից զանգել են հորը կանչել և հորդորել ազատման դիմում գրել: Որպես պատճառաբանություն նշվել է, որ նա մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը:

«Ասել են, որ տեսանյութեր կան, նկարներ կան, մեր սեղանին դրված են, կամ պետք է ընտրեք Նիկոլին, կամ կորցնեք աշխատանքը, մենք էլ ասել ենք, որ հողատու սրիկային չենք կարող երբեք ընտրել, արյուն թափած մարդ ենք, չենք կարող հող հանձնողին ընտրել, առաջարկեցին դիմում գրել, հրաժարվեցինք, հաջորդ օրը հայրս գնաց աշխատանքի, արդեն ուրիշ մարդ էր ընդունված, իրեն ասել են հեռացված ես», – ասաց նա:

Սեդրակ Հարությունյանի խոսքով՝ հորը հայտնել են, որ հունիսի 8-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Թալին, եթե նա կհամաձայնվի Փաշինյանի հետ հանդիպմանը գալ որդիների և ապահովել նաև այլ մարդկանց ներկայությունը, ապա կարող են դիտարկել նորից վերականգնումը:

Մեր հարցին, թե նման դեպքեր էլի եղել են գյուղում՝ նա ասաց.

«Գիտեմ, որ էլի մարդիկ կան, որոնց էլի վախեցնում են, ուսուցիչներ կան, գիտեմ, որ արգելում եմ գնալ: Հիմա հերոս մարդուն, ով պատերազմների մասնակից է, հաշմանդամություն է ձեռք բերել, հնարավորություն չեն տալիս իր աշխատանքով վաստակել, բոլոր դռները փակում են, ինչ է, թե իրենց աջակիցը չենք»:

Նշենք նաև, որ Սեդրակ Հարությունյանն ու եղբայրը ևս պայմանագրային զինվորականներ են եղել, վերջին պատերազմին կապիտուլյացիայից հետո, երբ իմացել են, որ իրենց պահած հողը հանձնվել է թշնամուն, հրաժարվել են իջնել Քարվաճառի դիրքերից: Արդյունքում իրենց որակել են որպես ակտիվիստներ և ազատել աշխատանքից:

«Մենք ոչ ոքից չենք վախենում, անգամ թուրքերից չենք վախեցել, մնաց այս սրիկաներից վախենանք, նրա նման փռչոտներին ոչ սիրել, ոչ էլ հարգել ենք,  մենք վստահ ենք մեր ընտրության մեջ, ընտրում ենք այն մարդուն, որը կարող է մեր երկիրը դզել, հողատուն ու դավաճանը մեզանում տեղ չունի»,-եզրափակեց նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարդիկ սկսել են հավատալ, որ ամեն բան կախված է իրենց քվեից. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Ակնհայտ է, որ կան դրսի ուժեր, որոնք ուզում են գրել մեր ընտրությունների արդյունքները. Սա շատ վտանգավոր վիճակ է. Փաշինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք. Սուրենյանց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
Հաջորդ գրառումը

Ակնհայտ է, որ կան դրսի ուժեր, որոնք ուզում են գրել մեր ընտրությունների արդյունքները. Սա շատ վտանգավոր վիճակ է. Փաշինյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական