Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմը սկիզբն էր այն արհավիրքների, որին ստիպված էր դիմակայել հայ ժողովուրդը. հայտարարություն

28/09/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ անտեսելով 2020 թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ «COVID-19»-ի դեմ պայքարի համար գլոբալ հրադադար հաստատելու կոչը, ինչպես նաև համանման գաղափարաբանությամբ հունիսին ընդունված բանաձևը ՝ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին երկար ծրագրված և լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ։ Պատերազմի ազդարարումը նաև ՄԱԿ-ի՝ 1945 թ. Սան Ֆրանցիսկոյում ընդունված կանոնադրության 33-րդ հոդվածի ակնհայտ խախտում էր։

Իրականում պատերազմը սկսվել էր դեռևս 100 տարի առաջ՝ 1920 թվականին, երբ կովկասյան թաթարները իրենց էթնիկ դաշնակիցների՝ հայերին դեռ նոր ցեղասպանած օսմանյան թուրքերի օգնությամբ սկսեցին նոր ճնշումները հայերի դեմ։

Ադրբեջանը պատերազմի անօրինական քաղաքականությունն արդարացնելու համար փորձեց այն որակել իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրինական գործողություն և ընդամենը 44 օրվա ընթացքում զոհվեց ավելի քան 5000 հայորդի, զոհեր եղան նաև խաղաղ բնակչության շրջանում՝ ավելի քան 200 անձ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատերազմից հետո բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ պատերազմը նախաձեռնել էր «հակամարտությունը կարգավորելու» համար։ Եվ պատերազմից հետո չուշացավ հիշյալ պնդման «տրամաբանական» շարունակությունը, երբ հակամարտության «կարգավորման» փուլին պետք է հաջորդեին Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածաշրջանի գոյության հերքման պնդումները։ Եվ ահա պատերազմից հետո՝ սկսած 2021 թվականից, Ադրբեջանի նախագահի պաշտոնական ելույթներից անպակաս է «Լեռնային Ղարաբաղի»՝ որպես սուբյեկտի գոյության, ինչպես նաև հակամարտության հերքման փաստը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սանձազերծված պատերազմի բուն ընթացքին, ապա մեկնարկից ի վեր ադրբեջանական զինված ուժերը բացահայտ կերպով թիրախավորել են Արցախի հայկական մշակութային ժառանգությունը՝ խախտելով պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության թիրախավորման արգելքի բազմաթիվ միջազգային նորմեր։

Ադրբեջանը միջազգայնորեն արգելված կասետային զինատեսակներով, ռումբերով, հրթիռներով և այլ զենքերով քաղաքներում ու գյուղերում՝ Շուշիում, Մարտակերտում, Մարտունիում և Հադրութում, 44 օրվա ընթացքում գնդակոծել է բնակելի տարածքներ և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ թիրախավորելով մանկապարտեզները, դպրոցները, վանքեր և եկեղեցիներ՝ նպատակ ունենալով բարոյալքելու հայ ժողովրդին մարտերի ժամանակ և վերջ դնելու նրա ֆիզիկական ու մշակութային գոյությանը։

Վնասվել են թանգարաններ ու մի շարք արժեքավոր հավաքածուներ, բազմաթիվ խաչքարեր, հուշարձաններ ու մշակութային կառույցներ, հրթիռակոծվել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, Տիգրանակերտի հնագիտական ճամբարը, Շուշիի մշակույթի տունը, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը և մշակութային այլ կառույցներ։

2020 թվականի պատերազմը պատճառ դարձավ նաև արցախահայերի բռնի տեղահանության․ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, ինչպես նաև առաջացած սոցիալ-տնտեսական և հումանիտար ճգնաժամի հետևանքով ավելի քան 40․000 մարդ տեղահանվեց Շուշիի , Հադրութի , Շահումյանի , Քաշաթաղի շրջաններից և Մարտակերտի, Ասկերանի շրջանների որոշ գյուղերից։ Բացի այդ, պատերազմի ազդեցության տակ գտնվող այլ բնակավայրերից ևս՝ Ստեփանակերտից, Ասկերանից, Մարտունուց, նույնպես բնակիչներ են տեղահանվել: Այս տեղահանության հետևանքով ամբողջությամբ տեղահանվեց Արցախի 228 համայնքներից շուրջ 113-ի բնակչությունը։

Պատերազմը սկիզբն էր այն արհավիրքների, որին ստիպված էր դիմակայել հայ ժողովուրդը։ Այն շարունակվեց Լաչինի միջանցքի 10 ամիս տևած շրջափակմամբ և 2023 թվականին հանգեցրեց Արցախի ամբողջական հայաթափմանը։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը հոդորում է միջազգային կազմակերպություններին հետևողական լինել մարդկության դեմ ծանր հանցագործությունների փաստագրման և դատապարտման գործում, այլապես դրանք խթան են նոր հանցանքների, որոնք անպատժելիության մթնոլորտում քայքայում են տարածաշրջանի կայունությունը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է

Հաջորդ գրառումը

Բացահայտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքը. ՀՀ Քննչական կոմիտե

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025
Նորություններ

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025
Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025
Հաջորդ գրառումը

Բացահայտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքը. ՀՀ Քննչական կոմիտե

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական