Քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դուման ընդունեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կողմերի կողմից ուժի կիրառման անթույլատրելիության և կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին հայտարարությունը՝ 363 կողմ ձայներով՝ միաձայն:
Հենց նոր ինձ հետ կապվեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, ով արձանագրեց, որ զանգահարում է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հանձնարարությամբ և ընդունված հայտարարության բովանդակության մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ադրբեջանի Միլի մեջլիսի համապատասխան պաշտոնատար անձանց: Ստորև ներկայացնում եմ հայտարարության տեքստը:

Հ.Գ. Տեղեկացնում եմ, որ իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ առ այն, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի շատ և շատ պատգամավորներ իրենց հստակ քաղաքական գնահատականը տան Ադրբեջանի վայրագություններին: