Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատահական չէ, որ Մեղրիում են գտնվում «մեռած-չթաղված» Արմեն Սարգսյանը, դավաճան Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ դեսպանը. Իսագուլյան

21/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չի բացառվում, որ եղել է հստակ պայմանավորվածություն և նույնիսկ փաստաթուղթ կա ստորագրված, որի հիման վրա Ալիևը հստակ հայտարարություններ է անում և պատահական չէ, որ միաժամանակ Մեղրիում են գտնվում ՀՀ նախագահ՝ «մեռած-չթաղված» Արմեն Սարգսյանը, դավաճան Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ դեսպանը։ Կարծում եմ՝ Նիկոլը գնացել էր Սյունիք, որ արդեն նախանշեին այն ուղիները, որոնցով պետք է այդ ամենը կառուցվի և ժողովրդին փորձեին բացատրել, թե դա ինչքան տնտեսական, սոցիալական օժանդակություն է Մեղրիի համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել էր Զանգեզուրի նկատմամբ ուժ գործադրել։ Միևնույն ժամանակ Սյունիքի մարզ են այցելել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաև՝ Նիկոլ Փաշինյանը, որին սյունեցիները «ջերմ» ընդունելություն ցույց տվեցին՝ դիմավորելով հայհոյանքներով ու սուլոցներով։

«Շատ լավ է, որ անմիջական իր մաշկի վրա Նիկոլի դավաճանությունը զգացած և տեսած սյունեցիներն ուղղակի նրան վռնդում են բոլոր բնակավայրերից։ Սա է կարևորը։ Հստակ հայ ժողովուրդն ասում է, որ հայ ժողովրդի անունից որևէ որոշում կայացնելու իրավունք չունի։ Սա շատ կարևոր հանգամանք է՝ ի լուր աշխարհի»,- նշեց նա՝ հավելելով, որ Փաշինյանին այսօր մի կերպ են փախցրել Մեղրիից, ընդ որում՝ վերջինս Մեղրի էր գնացել գաղտագողի, վախեցել էր գնալ այն ճանապարհով, որ ինքը հանձնել էր թուրքերին։

«Նույնիսկ խորհրդակցություն է եղել, խորհուրդ են տվել, որ վտանգավոր է, կարող են իրեն այնտեղ կալանավորել, դրա համար էլ գաղտագողի փախել է։ Հայրենիք ծախած մարդ է, սյունեցիներն էլ շատ հստակ ասեցին, որ ինքը հողատու է, իրավունք չունի Սյունիք մտնելու»,- նշեց Իսագուլյանը։

Իսագուլյանը գտնում է, որ Հայաստանի բոլոր մարզերը պետք է նույն կերպ վարվեն, չսպասեն, որ սյունեցիների նման վտանգը հասնի իրենց։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ գիշերային ժամին Շուռնուխ կատարած այցին, Իսագուլյանը նշեց՝ պետք է էրատոով գնար, գինով է գնացել։ Նրա խոսքով՝ գյուղում երկու տուն է այցելել միայն, բնակչության մյուս հատվածը չի էլ դիմավորել նրան։
Իսագուլյանը վստահություն հայտնեց առ այն, որ կա ստորագրված գաղտնի փաստաթուղթ, որով Փաշինյանը համաձայնություն է տվել միջանցքին։

«Պատահական չէ, որ այնտեղ է թուրքասեր Արմեն Սարգսյանը, ԱՄՆ դեսպանը»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այս ամենը տեղի է ունենում ապրիլի 24-ից առաջ, Իսագուլյանը նշեց , որ հայրենիք չունեցող մարդկանց, հայրենիքը դավաճանած մարդկանց համար ի՞նչ ապրիլի 24։

«Նրանք հայրենիք են ծախում՝ առանց խղճի խայթի։ Իրենք հայ ժողովրդին նույն կարգի ցեղասպանության ենթարկեցին այս օրերին , 7000 երեխու ցեղասպանեցին։ Իրենք դա վաղուց են ուրացել»,- նշեց Իսագուլյանը։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետք է շատ լուրջ վերաբերվել Սյունիքի թեմայով դիվանագիտական զարգացումներին և Ալիևի երեկվա ամենևին ոչ դիվանագիտական սպառնալիքներին. Արմեն Գևորգյան

Հաջորդ գրառումը

Այդ վրեժը փորձելու է լուծել` իրեն հայհոյող սյունեցիների հողը նվիրաբերելով. Հայկ Մարտիրոսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ստորագրությամբ հաստատվել է՝ Տավուշի թեմը հավատարիմ էՄայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե հրապարակված փաստաթուղթն ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ. Լևոն Զուրաբյան

02/12/2025
Միջազգային

Հոնկոնգի բնակելի համալիրի հրդեհի զոհերի թիվը հասել է 156-ի . 29 մարմին անճանաչելի է

02/12/2025
Նորություններ

Բազային առողջության ապահովագրման վճարը սահմանվել է ամսական 10 800 դրամ չափով. նախարար

02/12/2025
Հաջորդ գրառումը

Այդ վրեժը փորձելու է լուծել` իրեն հայհոյող սյունեցիների հողը նվիրաբերելով. Հայկ Մարտիրոսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական