«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է ավելի քան 90 անձ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։
Կոմիտեից նշեցին, որ աեւտրի կենտրոնի սեփականատերն առայժմ չի հարցաքննվել։
Հարցաքննված քաղաքացիների թվում են դեպքի վայրում մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիները, գույքային վնաս կրած՝ առերեւտրային գործունեությամբ զբաղվող տաղավարների սեփականատերերը։
Պայթյունի հետեւանքով 72 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, որոնցից 16-ը մահացել են 32 քաղաքացի կրել է գույքային վնաս, սակայն այս պահի դրությամբ տուժող է ճանաչվել 50 քաղաքացի։ Մեղադրյալներ չկան։
Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական եւ համալիր փորձաքննություններ։