Պաղեստինյան «Թուլկարմ բրիգադներ» զինված խմբավորումը հայտարարել է, որ երկու տղամարդու մահապատժի է ենթարկել Հորդանան գետի արեւմտյան ափին՝ Իսրայելի իշխանությունների հետ համագործակցելու համար, հայտնում է Reuters-ը։ Զինյալները որպես նախազգուշացում կախել են սպանվածների մարմինները։
Իր Telegram ալիքում խումբը հայտարարել է, որ «ոչ մի դավաճան չի կարող անձեռնմխելի լինել»։ «Թուլկարմ բրիգադը» խոստանում է գտնել այդպիսիներին ու պատասխանատվության ենթարկել։
Հրապարակել են մի տղամարդու տեսանյութ, որը խոստովանել է, որ համագործակցել է Իսրայելի անվտանգության ուժերի հետ և պատմել իր գործունեության մանրամասների մասին։
Մեկ այլ տեսանյութում երևում են երկու դի, ինչպես նաև այլ դիեր, որոնք կախված էին պատից և էլեկտրական սյունից՝ ամբոխի առջև: