Երեքշաբթի, Մայիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պահանջագիր ՄԱԿ–ի աշխատանքային խմբին Արցախի նախկին արտգործնախարարի ազատ արձակման հարցով

08/01/2026
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպությունը ներկայացրել է պահանջագիր ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբ՝ խնդրելով Արցախի հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ազատ արձակումը, ով ներկայումս պահվում է Ադրբեջանի Բաքու քաղաքի չհայտարարված կալանավայրում:

Այս պահանջագիրը հաջորդում է 2025 թվականի նոյեմբերի 14-ին Ադրբեջանի դատախազների հայտարարությանը, ըստ որի նրանք պատրաստվում են ցմահ ազատազրկման պատիժ պահանջել Արցախի 15 նախկին ղեկավարների և պաշտոնյաների համար, այդ թվում՝ պարոն Բաբայանի։ Ըստ «Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպության՝ Պարոն Բաբայանն այն 31 անձանց թվում է, որոնք պահվում են Ադրբեջանի կալանավայրում՝ Արցախյան վերջին հակամարտության արդյունքում:

Պահանջագրի խնդրանքներից է, ի թիվս այլ միջոցների, դադարեցնել հաղորդվող մեկուսարանում պահվելը և հիմնական կարիքների բավարարման սահմանափակումները, ապահովել բժշկական օգնությունը, ընտանիքի անդամների և իրավաբանական խորհրդատվության հասանելիությունը, ինչպես նաև արագ և անկախ վերանայում անցկացնել նրա կալանքի օրինականության վերաբերյալ։

Արցախի Հանրապետությունը 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզման ընթացքում, հայտարարեց Ադրբեջանի Հանրապետությունից իր անջատման մասին և ավելի քան 30 տարի գործել է որպես փաստացի ինքնակառավարվող ինստիտուտներ ունեցող պետություն: Տարածաշրջանը 2020 և 2023 թվականներին դարձել էր խոշոր ռազմական գործողությունների կենտրոն, որի հետևանքով տեղի է ունեցել բնիկ հայ բնակչության տեղահանումը և Արցախի փաստացի դատարկումը։

Պահանջագիրը պնդում է, որ պարոն Բաբայանի ազատազրկումն անհամատեղելի է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի՝ Ադրբեջանի պարտավորությունների հետ։ Այն նաև նշում է, որ հաշվի առնելով Բաբայանի նախկին պաշտոնը որպես արտաքին գործերի նախարար, նրա գործը լրացուցիչ հարցեր է առաջացնում ՄԱԿ-ի Միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից 2006 թվականին ընդունված Դիվանագիտական պաշտպանության մասին հոդվածների շրջանակում։

«Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպությունը նաև իր մտահոգությունն է հայտնում ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբի կողմից Արցախի հակամարտության արդյունքում կալանավորված անձանց վերաբերյալ ներկայացված այլ դիմումներին ցուցաբերվող ոչ բավարար արձագանքի կապակցությամբ, այդ թվում՝ 2024 թվականի ապրիլի 24-ին պարոն Բաբայանի կողմից ներկայացված նախնական դիմումի վերաբերյալ։

Կազմակերպությունը զգուշացնում է, որ նման միջնորդությունների նկատմամբ ընկալվող անգործությունը կարող է ավելի մեծ հետևանքներ ունենալ զանգվածային վայրագությունների կանխարգելման, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային սկզբունքների և իրավունքի օբյեկտիվ կիրառման տեսանկյունից։ «Միջազգային իրավական նորմերի անաչառ և ամբողջական կիրառումն էական նշանակություն ունի խոցելի բնիկ բնակչություններին ապագա լայնածավալ բռնություններից պաշտպանելու համար», – հայտարարել է «Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպության փաստաբան Ջեյքոբ Բուրնազյանը։

«Մենք հարգանքով կոչ ենք անում աշխատանքային խմբին ուսումնասիրել այս պահանջագիրն, ըստ էության, և իր մանդատի շրջանակներում ձեռնարկել բոլոր համապատասխան քայլերը»։ «Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպությունը հիմնադրվել է 2003 թվականին և հանդիսանում է ԱՄՆ-ում տեղակայված 501(c)(3) բարեգործական կազմակերպություն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Վաշինգտոն, Դի.Սի.-ում:

Կազմակերպությունն աջակցում է Արցախի Հանրապետության ժողովրդին և հանդես է գալիս 2023 թվականի տեղահանության արդյունքում մարդու իրավունքների խախտումների հետևանքով տուժածների շահերի առաջխաղացման փոխհատուցման հարցերով:

Մանրամասն տեղեկությունների համար գրել՝

Ջեյքոբ Բուրնազյան, փաստաբան

Ամերիկացիներն Արցախի համար

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ-ական նախարարները լծվել են նախընտրական քարոզարշավի և կաշվից դուրս են գալիս համոզելու, որ «լավ է լինելու». Արեգ Սավգուլյան

Հաջորդ գրառումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանի ետկանչի մասին. Սուրեն Սարգսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուկրաինայի մասին կամ Ինչպես Զելենսկին գողացավ Եվրոգագաթնաժողովը հայերից. Արթուր Խաչիկյան

04/05/2026
Նորություններ

Համազգային ամոթի և անպատվության հերթական նողկալի էջը, ցավոք, գրված է. Վարդան Ոսկանյան

04/05/2026
Նորություններ

Խորեն Լևոնյանին «Հանրային հեռուստաընկերություն»-ն աշխատանքից ազատել է, քանի որ նա հրաժարվել է ծաղրել գուսաններին, աշուղներին

04/05/2026
Նորություններ

Եվրոպայի ու թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումներով Երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնել. Գևորգ Դանիելյան

04/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանի ետկանչի մասին. Սուրեն Սարգսյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկուն հրավիրելը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրենյանց

04/05/2026

Ես նախորդիվ անդրադարձել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երևանյան այցի հնարավոր բացասական հետևանքներին, մասնավորապես հայ- ռուսական հարաբերությունների կտրվածքով: Բայց Ուկրաինայի...

ԿարդալDetails
Նորություններ

Խորեն Լևոնյանին «Հանրային հեռուստաընկերություն»-ն աշխատանքից ազատել է, քանի որ նա հրաժարվել է ծաղրել գուսաններին, աշուղներին

04/05/2026

Դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանը «Տետ ա տետ» հաղորդաշարի եթերում խոսել է «Հանրային հեռուստաընկերություն»-ից իրեն հեռացնելու պատճառների մասին։ «Նոր տարվա ֆիլմում,...

ԿարդալDetails
Նորություններ

Եվրոպական համայնքի երկրները եկան Հայաստան. այս բոլոր երկրները, լռում էին Հայոց ցեղասպանության ժամանակ. Վազգեն Պետրոսյան

04/05/2026

Եվրոպական համայնքի երկրները եկան Հայաստան։ Նայելով երկրների ցանկը, հիշեցի Բեռլինի Կոնգրեսը։ Այս բոլոր երկրները, ժամանակին լռում էին Հայոց ցեղասպանության ժամանակ,...

ԿարդալDetails
Նորություններ

Մակրոնի ասածը ստորություն է. ցինիկաբար ստում է. Հակոբ Բադալյան

04/05/2026

Եկեք անկեղծ լինենք. ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Ութ տարի առաջ այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ դիտարկվում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական