Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չեկած զբոսաշրջիկների պատճառով Հայաստան չի մտել 315 մլն դոլարի չափով գումար․ տնտեսագետ

18/08/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 4,7% անկում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ հանիպմանն ասել է Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Հրանտ Մարգարյանը։

Տնտեսագետի խոսքով՝ դրան զուգահեռ անկում ունեցել ենք շինարարության ոլորտում, որը պարետի որոշմամբ երկու ամիս շարունակ արգելված գործունեության տեսակ էր։ Անկում է գրանցվել առևտրի շրջանառության ոլորտում՝ 11, 9 %։

«Չնայած, արձանագրված անկմանը, աճ ունենք արդյունաբերության ոլորտում՝ 1, 5 %, որը մեծապես պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի աճով՝ շուրջ 24, 3 %: Աճ ունենք նաև գյուղատնտեսության ոլորտում՝ 1, 7%, որը պայմանավորված է ջերմոցային տնտեսությունների գործունեության ընդլայնմամբ, ինչպես նաև ձվի և թռչնամսի արտադրության ծավալների աճով»,- ասել է Հրանտ Մարգարյանը։

Կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ տուժած ոլորտը՝ տուրիզմը, ունի 59, 6 %-ի կրճատում։ Ըստ փորձագետի՝ կրճատումը պայմանավորված է երկրորդ եռամսյակի ընթացքում ներգնա տուրիզմի բացակայությամբ։

«Չեկած զբոսաշրջիկների, նրանց կողմից չգնված և չօգտագործված ծառայությունների պատճառով Հայաստան չի մտել 315 մլն դոլարի չափով գումար, որը նախորդ տարվա ընթացքում եղել էր»,- ընդգծել է նա։

Անդրադառանալով Կառավարության կողմից կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելուն ուղղված միջոցառումներին՝ Հրանտ Մարգարյանը նշում է, որ դրանց ամենամեծ խնդիրն այն էր, որ դրանք հասցեական  չէին։

«Օրինակ, երկրորդ միջոցառումը, որն ամենամեծ թվով հայտերն էր ստացել՝ 46 000-ից ավելի հայտ, դրանցից բավարարվել է ընդամենը 40 %-ը»,- ասել է նա։

Հրանտ Մարգարյանի խոսքով, օրինակ, տուրիզմի և շինարարության ոլորտներին, որոնք շատ են տուժել, կարելի էր հարկային արտոնություն տալ, սակայն Կառավարությունը այդ քայլին չգնաց։

«Լավ օրից չէ, եթե ինչ-որ մարդ չունի բարվոք վարկային պատմություն, այսօր նա դուրս է մնացել օժանդակության ծրագրերից, միգուցե կարելի էր ավելի համատարած բնույթի միջոցառում կատարել տնտեսական հետևանքների չեզոքացման համար, բայց, իհարկե, դա չպետք է վերաբերի  խոշոր բիզնեսին, կամ նրանց, որոնք այս ընթացքում չեն տուժել։ Օրինակ՝ հիդրոէլեկտրոկայանները, որոնք ստաբիլ աշխատել են, որևէ օժանդակության կարիք չունեին, լուրեր տարածվեցին, որ եղել են դեպքեր՝ նրանք այս ծրագրերում ներառվել են,  մինչդեռ նրանք աջակցության կարիք չունեին»,- ընդգծել է Հրանտ Մարգարյանը։

Աղբյուրը՝ News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել են Արցախում

Հաջորդ գրառումը

Լեհաստան․ Պատժամիջոցների ընդունումը Բելառուսին միայն ավելի ուժեղ կկապի Ռուսաստանի հետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հակոբ Ավետիքյանն 80 տարեկան է. Հայաստանի ժուռնալիստների միություն

21/11/2025
Մշակութային

Ստեփանակերտի պատանի արտիստները՝ «Մանկության տոն» միջազգային մրցույթի «տրիումֆում»

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
Հաջորդ գրառումը

Լեհաստան․ Պատժամիջոցների ընդունումը Բելառուսին միայն ավելի ուժեղ կկապի Ռուսաստանի հետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական