Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Չափորոշիչները ծնվել են կրավորական ուղեղներում». Վասակ Դարբինյան

29/07/2020
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրող, հրապարակախոս Վասակ Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ՝ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գրառումներ եմ տեսնում ԿԳՄՍՆ չափորոշիչների վերաբերյալ, թե բա ինչու չկա Վանո Սիրադեղյանը էս նոր չափորոշիչներով գրականության ցանկում, որ պիտի կարդան մեր գալիք սերունդները ու չհիմարանան ռոբոտների հետ մրցակցության մեջ մտնելիս…
Գրառումների հեղինակ ընկերներ, գրական ճաշակ ունեցող ու գրականության մասին շատ թե քիչ պատկերացում ունեցող համախոհներ, մի՞թե չհամոզվեցիք, մի՞թե պարզ չէ, որ ով ասես՝ կարող էր լինել, ով ասես՝ կարող էր չլինել, բայց Վանոն հաստատ չէր կարող լինել էդ ցանկում…
Գիտե՞ք ինչու: Որովհետև էս չափորոշիչները ծնվել են կրավորական ուղեղներում, իբր քաղաքական նրբերագները չանտեսող, բայց քաղաքականությունից բոբիկ, ժամանակակից երևալ փորձող, բայց գրականության մասին քարացած ու ծանծաղամիտ պատկերացումներում, և արդեն սկսում եմ չկասկածել, որ բոլոր տաղանդավորների հայտնությունն այնտեղ պատահականություն է, բոլոր անտաղանդների ներկայությունը՝ օրինաչափություն…
ԿԳՄՍՆ-ն փաստորեն հասավ իր նպատակին.կռիվը տեղափոխեց գրողների դաշտ: Ու հիմա երևի հրճվում է, թե ինչ կրքեր են բորբոքվել, ինչ ահեղ մարտեր են մոլեգնում ֆեյսբուքի պատերին, ոնց են գզվռտոց հրահրել մերձգրական շրջանակներում, այդ կերպ շեղելով ուշադրությունը անմիտ, անմշակ ու փնթի փաստաթղթից…
Ամենասկզբից էր հասկանալի, որ ժամանակակից գրողների անունները ընդամենը սադրանք է այս փաստաթղթում, միմյանց միջև անառողջ նախանձ հրահելու միտումնավոր կամ ակամա խայծ, գրական չափանիշները ոտնահարելու ակնառու փաստ (ոչ մի խելքը գլխին պետական կառույց չէր կարող իրեն թույլ տալ էս աստիճանի կամայականություն կամ, եթե կուզեք՝ խտրականություն, քանզի ոմանց անունները նշելը և այլոց անուններ չնշելը, ուզես թե չուզես, խտրականություն է): Ու շատերն ընդառաջ գնացին սադրանքին. տարվեցին հայ ու համաշխարհային, դասական ու ժամանակակից գրողներին ներկա-բացակա անելու ժամավաճառությամբ՝ առանձնապես ուշադրության չարժանացնելով փաստաթղթի սնամեջությանն ու անգրագիտությանը…
Եվ արի ու տես՝ պնդաճակատությունը հերիքում է դիմանալ թուքումուրին, մարտնչողները ոնց որ դեռ կարողանում են ճանապարհ հարթել նախագիծը շպարելու, սաղացնելու և սղղացնելու համար:

Հ. Գ. Կրկնում եմ վաղօրոք արտահայտած պահանջս՝ գրականության դասավանդման չափորոշիչների ձախողված նախագիծը ոչ թե դզել-փչել, այլ ուղարկել գրողի ծոցը և ամեն ինչ սկսել նորից, այդ գործը վստահելով բացառապես բարձրակարգ մասնագետներին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայոց Լեզուն մեր ինքնությունն է, հայ գրականությունը մեր աշխարհայացքը…».Վահե Էնֆիաջյան

Հաջորդ գրառումը

Դիմորդները դիմեցին Վարչական դատարան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025
Միջազգային

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025
Նորություններ

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025
Հաջորդ գրառումը

Դիմորդները դիմեցին Վարչական դատարան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական