«Տիգրան Մեծ» տպագրատան աշխատանքային գրաֆիկի փոփոխության պատճառով փոխվում է նաեւ մեր թերթի լույսընծայման օրը։ Փոխանակ ուրբաթ օրերի, բաժանորդներն ու մամուլի կրպակները «Ազգ»ի թարմ համարները կստանան հինգշաբթի առավոտյան։
Մեր հեղինակներին խնդրում ենք, նկատի ունենալով վերոհիշյալ փոփոխությունը, հրատարակության համար թերթին ուղղված իրենց նյութերը խմբագրություն ուղարկել կամ հանձնել ամենաուշը յուրաքանչյուր շաբաթվա առաջին օրը՝ երկուշաբթի։
Միաժամանակ խնդրում ենք հրատարակելի նյութերի ծավալը կրճատել եւ տեղավորվել առավելագույնը համակարգչային 2 էջի սահմաններում։ Ապավինում ենք մեր հեղինակների հասկացողությանը եւ հիշեցնում, որ նյութերի առատության պատճառով կարեւոր շատ հոդվածներ դուրս են մնում մեր հերթական համարներից ու դառնում ժամանակավրեպ։
«Ազգ»ի առաջիկա համարը լույս կտեսնի հունվարի 18-ին։
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ