Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 8-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 60 հարց, որից չի զեկուցվում 56-ը: Եվս 1 հարց գաղտնի է: Նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
— «Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերությունը «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին,
— «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
— «Թոքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու, կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին,
— Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՎԱ ՊՐՈՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
— Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 18-ի N 1104-Ա, 2023 թվականի հուլիսի 20-ի N 1207-Ա, 2021 թվականի հուլիսի 22-ի N 1190-Ա և 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2204-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու մասին,
— «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին։