Ուկրաինական կողմը մերժել է Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ գերիներ փոխանակում իրականացնել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Դատելով սոցիալական ցանցերում Զելենսկիի, ինչպես նաև նրա շրջապատի արձագանքից՝ ուկրաինական կողմը մերժել է Օրբանի բոլոր առաջարկները»,-նշել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել էր Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների մեծ փոխանակում իրականացնել, ինչից հետո Ռուսաստանը գերիների փոխանակման վերաբերյալ առաջարկներ էր ներկայացրել Մոսկվայում Հունգարիայի դեսպանատանը։