Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը տեղեկություններ է ստացել, որ հնարավոր է առաջիկա մի քանի օրում ցանկացած պահի Ուկրաինան օդային լուրջ հարձակման ենթարկվի և այդ մասին հայտարարություն է տարածել։ Հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին պատրաստ լինել անհապաղ ապաստան փնտրելու՝ օդային հարձակման մասին ահազանգի դեպքում:
