«Ուկրաինան վերջին 8-9 ամսում կարող էր 60 մլն տոննա հացահատիկ արտահանել, եթե նավահանգիստները չարգելափակվեին»,- հայտնել է Ուկրաինայի նախագահի՝ տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն։
Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ուկրաինան, 20 միլիոն տոննա հացահատիկ արտահանելով, կարող է մոտ 10 միլիարդ եվրոյի եկամուտ ստանալ։ 40 միլիոն տոննա էլ Ուկրաինան այս տարվա նոր բերքից է ստացել։ 20 միլիոնը ներքին սպառման համար բավական է, մնացածն Ուկրաինան կարող է արտահանել։
Օլեգ Ուստենկոն ասել է, որ արտահանման խոչընդոտը Սև ծովում ռուսաստանն է ստեղծում։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի՝ հացահատիկի արտահանման առնչությամբ ասել է, որ ուկրաինական հացահատիկով նավերի անցումը Սեւ Ծովում ՌԴ-ից եւ Թուրքիայից բացի կապահովի երրորդ կողմը, որը կորոշվի ավելի ուշ։